Այս էջը հաստատված է
Հռիփսիմե ջան, երբ որ միայնակ կապրեմ, դաշնամուր էլ կսովորեմ։ Քեզ մատաղ, ամեն ինչի մասին կարգին ինձ գրիր և ինքդ էլ լավ եղիր։
Քո եղբայր` Գաբրիել
<Հ. Գ. 2>
Երեկ Լիխաչովենց մոտ էի. Աննա Լարիսովնան մեծ սիրով բարևեց Սալոմե Թամամշևին: Նա ինձ շատ լավ է դիմավորում, երբ գնում եմ իրանց մոտ և պիտի ասեմ, որ շատ լավ կին է։ Նրա որդիներն էլ շատ լավերն են: Նրանց մոտ էլ կա շատ սուջուխ և շփոթ:
<Հ. Գ. 3> Ներեցեք, փոստը շտապեցրեց: