Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մայրիկ ջան,երանի ինչ օր պիտի լինի, որ ես լիովին հավաստիանամ, թե այդեղ խոլերա այլևս չկա և դուք բոլորդ էլ հաջողությամբ ազատվել եք: Ծարավ թռչունի պես բերանս բաց մշտապես սապում եմ փոստում, թե ինչ նամակ կստանամ և, ձեզ մատաղ, շուտ-շուտ ինձ նամակ գրեք և ձեր մասին տեղեկացրեք:

Մայրիկ ջան, շաբաթ, հունիսի 28-ին (մեր Վարդավառի շարաթին) ձեզանից ստացա իմ ծննդյան շնորհավորականը. ուրախությունից համարյա չէի կարողանում ոտքիս վրա մնալ: Գնացի փոստը, ուր ինձ ծանրոց հանձնեցին: Սակայն հենց որ նայեցի, ինձ թվաց, թե բոլորովին ջարդված կլինի, քանի որ արկղը ամբողջապես խարխլված էր. հանեցի թառը և իմ զարմանքը տեսեք, որ թեռը չէր ճաքել և փառը անվնաս էր, միայն թե երկու տեղ սոսինձը պոկվել էր, ահա այս տաղերը, ուր խաչեր եմ նշանակել1... Հավաքեցի փառը, լարերը և ինչ որ թառին կպատկաներ, մնացածը եղում հենց թողեցի և մոռացա տեղեկանալ, թե փոխադրական որքան էին վերցրել: Այս մասին խնդրում եմ ինձ տեղեկացնեք:

Նոր հենց ճաշն ավարտեցինք. ես ու Յասեն (Ղաղոյի Յասեն), Թրամբլան Պոլկան և Սեդովը պարեցինք տասներկուերորդ աուդիտորիայում (դասարանի համարն է) և այժմ նա երկրորդ կուրսի ֆարսերենն է գրում և ես էլ այս նամակն եմ գրում (այսօր հինգշաբթի է):

Հա, քիչ առաջ թառի վրա կանգ առա. տարա ջութակ նորոգողի մոտ: Տասը շայի պահանջեց, բայց հինգ շայի համաձայնեցինք:նԿողքին նստեցի, իմ նեկայությամբ նորոգել տվի և երեկոյան տարա Զախարբեգովի մոտ. սարքեցի՜: Ինչ թառ. ուրախությունից արտասվեցի: Ոչ ձայնն էր խլացել, ոչ էլ վնասվել էր ճամբին: Մի խոսքով, շատ լավ թառ է: Իմ ծննդյան օրն էլ լավ անցկացրի (հունիսի 29-ին, կիրակի): Կիրակի օրը եկեղեցուց գնացի Շանշիևների մոտ: Այնտեղ էին նաև Ղորխմազն ու գրիգոլ Բեբութովի տղան: Երկար զրուցեցինք: Ճաշին նրանք ուրիշ տեղ գնացին, իսկ ես մնացի Շանշիևների մոտ ճաշի: Ճաշի ժամանակը որ մոտեցավ, Շանշիևը հարցրեց, թե «Թառդ ստացա՞ր»: «Այո, երեկ ստացա», պատասխանեցի, և էլ հանգիստ չտվին, մինչև որ չտարա: Ճաշից հետո մի փոքր նվագեցի և բոլորն ասացին, թե գնանք Պավլովսկ: ինձ էլ հետները տարան: Պավլովսկը (արքայի գյուղն է) Պետերբուրգից 27 վերստ հեռավորության վրա է, բայց այնպիսի Մարտղոփի2 սայլ նստեցինք, որ 27 վերստ կես ժամ և հինգ րոպեում անցանք: