Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ Դուք իմանաք, թև ես այստեղ լավ եմ անցկացնում ժամանակս և լավ տերեր ունեմ։

Մայրիկ ջան, այս երեկ գրեցի և այսօր դարձյալ շատ բաներ ունեի գրելու, սակայն բոլորը մոռացա, այնպիսի լուրեր ստացա խոլերայի մասին. Ձեզ մատաղ, գնացեք որևէ տեղ, Մանգլիս կամ Բորժոմ և այլ լավ տեղեր: Ասում են, թե առանց գինու ջուր ամենևին չխմեք, միրգ չուտեք, ինչպես նաև կանաչի։ Ձեր հոգուն մատաղ, ձեր մասին շուտով լուր ուղարկեք։ Սիրով իմ փոխարեն համբուրեք Միքայելին, Հռիփսիմեին և Յագորին, Թոմկային, Ղաղոյին, Միկոյին, մեծ հայրիկին, տեր-Օհանեսին, հորքուրանց Հովանեին, Մելքոյին և բոլորին բարևեք, մորաքրոջը, Թինային և Յասեին ու Անդրիային։

Գաբրիել