Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մայրիկ ջան, սիրով* (այս արաբական կետ է) համբուրեք Միքայելին, Հռիփսիմեին (Հռիփսիմե ջան, շուտով կուղարկեմ նախշդ, մինչ այդ, ինչ որ ձեռքիդ կա, շուտ վերջացրու: Այս ի՞նչ բան է, եթե չեմ սխալվում, ահագին ժամանակ է սկսել ես և մինչև հիմա չես վերջացրել։ Քա. էս ի՞նչ բան է: Հանաք եմ անում, Հռիփսիմե ջան)։ Մայրիկ ջան, ցտեսություն և հաջողություն։

Զեր խոնարհ որդի` Գաբրիել

<Հ.Գ. 1>

Զալո Սալոմեն այս անգամ էլ թող ինձ ների, որ դեռ նամակ չեմ գրել իրեն։

<Հ.Գ. 2>

Մայրիկ ջան, հիմա երկուշաբթի առավոտ է. այս րոպեին թեյ անուշ արինք և կես ժամից հետո պիտի իջնեմ դասախոսության: