արքայազնի աղջիկն է. մինչև հինգշաբթի օրը Ցարսկոյե Սելոյումն էր (սա կայսեր սեփական գյուղն է` Պետերբուրգից քսանևութ վերստ հեռավորության վրա) և հինգշաբթի օրը կրակե մեքենայով բերեցին։ Բայց ի՞նչ ձևով։ Կրակե մեքենայից սկսած մինչև կայսեր պալատը, որ հինգ վերստից ավելի կլինի[1], զորք էր կանգնած, իսկ մայթերի վրա` ժողովուրդ և ի՜նչ ժողովուրդ։ Այն ժողովուրդը չկարծեք, որ այդտեղ հավաքվում է Թելեթի տոնին։ Դուք պատկերացրեք. Թիֆլիսում կա հիսուն հազար մարդ, իսկ այստեղ` վեցհարյուր հազար։
Ժամը տասնմեկին դուրս եկանք տեսարանը դիտելու, բայց ոչ մի տեղ ճանապարհ չկար։ Մայթերի վրա անթիվ մարդիկ, իսկ մայթերի առաջը` զորք։ Այս կողմ, այն կողմ (...միրգ...) մայրիկ ջան, չգիտեմ ինչը խենթացրեց, որ այս խոսքը գրեցի։ Մորուքս էլ այսօր ածիլեցի, գոնե կծիծաղեք։ Հիշեցի Աղաֆոն Դավիդիչին։ Մի կերպ, էլ ուշադրություն չդարձնելով ոչ թաղային հսկիչին, ոչ էլ քաղաքամասի պետի վրա, մի կողմից մյուսն անցա և մտա Աղաֆոնենց տուն։ Նրա մոտ բազմաթիվ հյուրեր կային, որոնց նա դիմավորեց լավ խորտիկներով և շոկոլադով, ինչ խոսք, որ նաև ինձ: (Մայրիկ ջան, ներիր կատակներիս համար)։ Ժամը մեկին թնդանոթներ արձակեցին (այդ նշանակում էր, որ <հարսը> կրակե մեքենայից ցած է իջել): Մենք էլ դուրս եկանք պատշգամբ։ Կարճ ժամանակից հետո Նևսկի պողոտայի վրա ինչ-որ կարմիր փոշի երևաց, որ կամաց-կամաց գալիս է, գալիս է, ո՜նց է գալիս։
Մայրիկ ջան, ոչ մի կերպ չեմ կարող նկարագրել այն, ինչ ես տեսա: Ոսկե կառեթում (որին լծված էին ութը ձիեր, բոլորն էլ զույգ զույգ) նստած էր նորահարսը. կայսրը` կազախի հագուստով հեծել էր ձիուն և գնում էր ետևից: Հետո սրա շքախումբը` ձիերով և ապա բանի տեսակ զորքեր, թուշեր` կարմիր հագուստներով, այնուհետև ուրիշ ղզլբաշիներ: Էլ ի՜նչ ասեմ. նման տեսարանի կյանքում ականատես չեմ եղել, մանավանդ, որ գտնվում էի երրորդ հարկի պատշգամբում և ամբողջ Նևսկի պողոտան այնքան ժողովրդով, զորքով ու ամեն ինչով աչքիս առաջն էր։ Եվ «ուռա՜», «ուռա՜» էր լսվում: Այսպիսի իրադարձություն էր այստեղ։
Պսակադրության հանդեսին ուրիշ տեսարան կլինի։ Բայց այդ երևի մի տարուց ավելի կտևի: Կայսրը իր որդուն այլևայլ երկրներ է ուղարկում։
- ↑ Հինգ վերստը չկարծեք, թե քաղաքից դուրս է. ընդամենը երկու փողոցի երկարությունն էլ չէ: Նևսկի պողոտայի կեսն է և մի այլ պողղոտայի: