և շատ էիք զարմացել (դաշնամուրի առթիվ) և ուրախացել էիք: Աստված բարին կատարի:
Իմ մասին կհարցնեք, գոհություն աստծո, լավ, ուրախ և առողջ եմ: Ժամանակի մեծ մասը տանն եմ անցկացնում (համալսարանում): Ահա երեք-չորս օր էր, ոտքս դուրս չէի դրել: Երեկ շինելս բերին (նստեց յոթը) և երեկոյան (ի՞նչ երեկո, երեքն անց կեսին լավ մութն է), գնացի Սոմովի մոտ, մինչև ժամը ինը մնացի այնտեղ և Հետո տուն դարձա: Սկզբում ընկերներով զրուցում էինք, հետո Թուղթ խաղացինք, հետո մեր մանկությունից ինչ ասես որ չհիշեցինք (խաղաթղթերը նշան դնել և գտնել), այնպես որ, քնելու որ դուրս եկանք, տեսանք որ ժամը ճիշտ երեքն է: Շատ ծիծաղեցինք և այսօր բոլորից ուշ ես վեր կացա։ Ժամը տասին փոխտեսուչն ինձ զարթեցրեց։ Գնացի եկեղեցի, այնտեղից ուղիղ տուն վերադարձա և այլևս դուրս չեմ եկել։
Արևս վկա, ամեն ինչ ճիշտ գրեցի, բայց Ձեզանից բացի, եթե որևէ մեկը կարդա` տաս տարեկան երեխա կհամարեն։ Գիտեմ, որ Ձեզ հաճելի կլինի և ես էլ դրա համար եմ գրում։
Այժմ ուրիշ ի՞նչ գրեմ Ձեզ։
Արի մի փոքրիկ հեքիաթ ասեմ ֆարսերեն լեզվով։ Միքայել ջան, ինչ տառի վրա այսպիսի նշան (') տեսնես, այնտեղ ձայնդ մի փոքր երկարացրու: Այս հեքիաթը Դուք էլ կիմանաք, բայց ֆրանսերենի այս գրքում սրանից ավելի կարճը չկա։
Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/144
Շախսի` հար ռուզ շեշ նուն միխարիդ.
Մի մարդ ամեն օր վեց հաց էր առնում.
ռուղի` դոսթի` աղոի ֆուրսիդ. շեշ
մի օր մի ընկեր նրան հարցրեց, վեց
նուն հար ոուզ չի մի քունի։ Գոֆթ.
Հաց ամեն օր ի՞նչ ես անում։ Նա պատասխանեց.
նունի՛ բա նիգ՛հ միդարամ։ Վե իեք նունրա՛
մեկ հաց պահում եմ և մեկ հաց
մի անդա՛զամ, վա դո՛ւ նունրա վ՛ափաս միքունամ
դուրս եմ ցցում և երկու հաց հետ եմ տալիս (նետում եմ)
վա դո`ւ նունրա` զարդ միդիհամ։ Օն
և երկու հաց շահով եմ տալիս։ Այն