Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/145


դոսթ գոֆթ սուխանի թու հիչ նա
ընկերն ասաց, խոսքը քո ամենևին չեմ

միֆահմիմ։ Սա`ֆ բգո`ւ. զոֆթ ինք նուն
հասկանում, պարզ ասա։ Նա պատասխանեց, մեկ հաց

քի միդա`րամ միխուրամ, նուն իր քի միանդա՛զամ
որ պահում եմ` ուտում եմ, հացը, որը նետում եմ

(կորցնում եմ),


Խուղադա՛մանրա միդիհա`մ. վադո`ւ նուն քի
զոքանչիս եմ տալիս և երկու հացը, որ

վա`վաս միքունամ մա`դար վափադարսա միդիհամ
հետ եմ տալիս (անում)` մորս և հորս եմ տալիս

վա դո՛ւ նուն փուսարունի խուրդա միդիհամ
և երկու հաց իմ երեխաներին եմ տալիս.



Եթե այսպես չհասկացաք, ճիշտ վրացերենով կարդացեք.

Մի մարդ ամեն օր վեց հաց էր առնում։ Մի անգամ իր ընկերը հարցրեց. «Ամեն օր վեց հաց ինչի՞դ է պետք, որ առնում ես»: Մարդը պատասխանեց. «Մեկ հաց պահում եմ, մյուսը փչացնում եմ, երկուսը իբրև փոխ` հետ եմ տալիս և փոխ եմ տալիս»։ Ընկերն ասաց, թե ես քո խոսքը չեմ հասկանում, ինչ ասում ես, ճիշտն ասա։ «Քանի որ չես հասկանում, ասում է, այժմ ականջ դիր: Այն Հացը, որ ասացի, թե պահում եմ, նշանակում է ուտում եմ. մեկ հացը զոքանչիս եմ ուտեցնում և այդ պատճառով ինձ համար կորած է։ Երկու հացը հորս ու մորս եմ ուտեցնում և այդ պատճառով էլ պարտքի հատուցումն է, և երկու հացը որդոցս եմ ուտեցնում և այդ պատճառով էլ այդ պարտք տալ կնշանակե»։

Մայրիկ ջան, Ձեզ մատաղ, ոչ ոքի չասեք, որ այսպիսի բաներ եմ ձեզ գրում։

Մայրիկ ջան, ֆարսերենը շատ հեշտ լեզու է. այնպես որ դեռ երկու և կես ամիս չկա, ինչ սկսել ենք, բայց այսպիսի հեշտ բաները ինքնուրույնաբար կարող եմ թարգմանել։ Մյուս լեզուները (ինչպես արաբերենը և այլն) ձևականության համար եմ սովորում, այնքան, որ ամոթով չմնամ։ Այս նշանակում է` այնպես եմ սովորում, ինչպես որ մեզ այստեղ սովորեցնում են, և ով ցանկանում է լեզու սովորել, այս ուսումը բավարար չէ։ Նա օր ու գիշեր պիտի նստի և թարգմանի։ Ես էլ, մայրիկ ջան, մտածեցի, որ եթե այսպես