Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նստեմ, իզուր ժամանակի վատնում կլինի, որովհետև անմիջապես հյուպատոսություն էլ որ տան, ես Թեհրան և Տրապիզոն գնացող չեմ, այն էլ է ինձ բավական, որ շորս տարի ես Ձեզանից հեռու եմ և այդ պատճառով էլ ծառայության համար ինչ օրենքներ պետք են և սովորեցնում են, ուզում եմ դրանց վրա ուշադրությունս կենտրոնացնեք, և ով էլ Ձեզ հարցնելու լինի, թե Գաբրիելը ի՞նչ է սովորում, այսպես պատասխանեք, նրան քաղաքացիական ծառայության համար են պատրաստում: Այժմ մնաս բարով, մայրիկ ջան, մինչև մյուս փոստը:

Ձեր խոնարհ որդի` Գաբրիել:
<Հ. Գ. 1> 

Միքայել ջան և Հռիփսիմե ջան, սիրով համբուրում եմ ձեր աչքերը և խնդրում, որ սիրով բարևեք մեծ հայրիկին, տեր-Օհանեսին, մորաքրոջը, Թոմկային, Յագորին, Ղաղոյին, Միկոյին, Թինային, Գեորգուն և բոլորին:

Ձեր եղբայր` Գաբրիել

<Հ. Գ. 2.>

Շանշիևն էլ գնաց շաբաթ օրը:

<Հ. Գ. 3>

Երկուշարթի. մայրիկ ջան, այսօր տաս օր է և դեռևս Ձեր նամակը չեմ ստացել, հույս ունեմ, որ երեկոյան կստանամ: