Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կգա։ Այդտեղ լելինի պաշտոնն է ունեցել, իսկ այստեղ ավելի մեծ պաշտոն ունի, ինքը թագավորին երես առ երես ճանաչում է։ Դուք փող չեք ծախսի, նմուշները որ ուղարկեք, փող կտա և կուղարկեմ ձեզ։ Շատ լավ մարդ է, իմ արևը, այնպես է հետս վարվում, որ ավելի լավ չի կարող լինել։ Երեկ երեկոյան ասաց, թե «մյուս կիրակի նամակ կգրեմ համալսարան, որ ճաշին գաս ինձ մոտ»։ Ես էլ Միքայելին խնդրում եմ, որ նրա և իմ փոխարեն տիկին Լաբիելին բարևի:

Ես էլ շնորհակալություն եմ հայտնում, որ ծնունդս շնորհավորում եք, ցտեսություն, մայրիկ ջան, Միքայել ջան ու Հռիփսիմե ջան, մինչև երկրորդ փոստը։

Ձեր խոնարհ` Գաբրիել