Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պետերրուրգ, 1848 թվի փետրվարի 20-ին Սիրելի մայրիկ ջան,

Հիմա արդեն շնորհավորում եմ Նոր տարին։ Փետրվարի 2-ին Ձեր նամակն ստացա և Դուք պատկերացրեք իմ ուրախությունը: Ի՜նչ խոսք, որ Դուք ավելի լավ կիմանաք, թե լավ տեղ է՝: Գրում եք, թե աստիճանավոր չէ։ Ի՞նչ ասել է աստիճանավոր։ Երանի՜ թե ինքը աստվածավախ լինի և այնքան ունենա, որ անտրտում ապրեն։ Ամենից լավն այդ է. մի խոսքով, աստված անփոշինվնելի անե։

Ես էլ, մայրիկ ջան, լավ եմ, ժամանակս լավ եմ անցկացնում։ Երեքշաբթի օրը գնացել էի երեկույթի Շարապովենց մոտ (ուսանող է), իսկ չորեքշաբթի օրը ես ու Բեբութովը եղանք Բուդաղովների մոտ։ Սրանք էլ լավ երեկույթ ունեին։ Երեկ դարձյալ միասին Շանշիևների մոտ էինք ճաշի և ընթրիքի։ Այս երկու գիշեր Բեբութովների մոտ եմ քնում, այժմ էլ նրանց տանն եմ այս նամակը գրում, այռ իսկ պատճառով համարը չեմ գրել։ Դեռ չգիտեմ, թե այսօր ում մոտ կլինեմ ճաշի, բայց վաղը և մյուս օրը մեր եպիսկոպոսի մոտ եմ հրավիրված։ Շատ բարի մարդ է։ Մայրիկ ջան, Հռիփսիմեի և փեսայի մասին այս նամակում ոչինչ չեմ գրում։ Մեկ ուզում եմ Ձեր երկրորդ նամակն էլ տեսնեմ և ապա գրեմ։ Մնաք բարով։ Համբուրեք իմ փոխարեն Միքայելին և Հռիփսիմեին շնորհավորեք։

Ձեր խոնարհ որդի՝ Գաբրիել