Պետերբուրգ, 188-ի ապրիլի 26-ին
Սիրելի մայրիկ ջան.
Սիրով ձեռքդ համբուրելով բարևներս եմ հղում քեզ, ինչպես նաև իմ սիրելի Հռիփսիմեի և Միքայելի աչքերը համբուրելով բարևներս եմ ուղարկում: Այնուհետև, մայրիկ ջան սիրով բարևեք մեծ հայրիկին: Անցյալ գիշեր երազումս տեսա մեր պարտեզի մոտ, աստիճանների վրա էր նստած, ցածից երրորդ թե չորրորդ աստիճանի վրա և ես էլ կողքին նստեցի և քանի դեռ չէի նստել, իբր թե ինչ-որ բարձր տեղից իջել էի ձեզ մոտ:Այս բարձրունքը մեր բակումն էր, թե այդ բարձր տեղը ուրիշ տեղումն էր գտնվում և նրա հետ միասին նաև մեր բակն էր` հաստատ չգիտեմ: Ինչևէ, այս բարձրունքի վրա մի տուն էր և ես այն տնից դուրս եկա և այնտեղից իջա ձեզ մոտ, բայց այն բարձրունքը գեղեցիկ կերպով կանաչապատ էր ու ցածում մեծ ծառեր էին կանգնած և ուրիշ շատ բաներ էլ կային,չեմ հիշում: Դուք բոլորդ պարտեզի մոտ նստած էիք և թվում է, թե ինչ որ բաներ էիք կարում: Մեծ հայրիկը, ինչպես ասացի, նստած էր և ես այնտեղից որ գալիս էի, ինձ հետ Մարկուլովը, որ դասընթացն ավարտեց, իբր թե դարձյալ կարմիր օձիքով սերթուկ ուներ հագին և ես չգիտեմ նրան ասացի բարիգուն,թե չէ, և Դուք ինչ-որ բաներ սկսեցիք, թե ինչու չասացիր և ես մեծ հայրիկի մոտ, որ պատրաստվում էի նստել` ֆարսերեն ասացի, որ դուք ճիշտ չեք ասում: Մեծ հայրիկը այս բանի վրա ծիծաղեց, հետո Դուք Մարկուլովների մասին սկսեցիք խոսել և կարծեմ ինչ-որ Գուրգեն-բեգի անունը խառնեցիք... «Հավիտյանս հավիտենից ամեն»:
Մայրիկ ջան,այսօր ուղում էի ընդամենը հինգ տող դրել, բարևներն էլ այնպես շուտ սկսեցի և տես թե ինչեր գրեցի: Մեծ հայրիկին սիրով բարևեցեք, ինչպես նաև տեր-Օհանեսին, Յագորին,Թոմկային, Ղաղոյին, Միկոյին, Թինային,մորաքրոջը և բոլորին բարևեք: Իվան Զախարիչին սիրով բարևներս եմ հղում:
Մայրիկ ջան, քեզ մատաղ, պիտի ինձ համար մի դաշույն ուղարկես սպիտակ ոսկորի կոթով, գինն էլ երեք ռուբլի լինի կամ մի փոքր ավելի: Ղաղոն գիտի, թե ինչպիսին պիտի առնի: Մեր պարի ղեկավարը ուզեց: Ես հաճախում եմ նրա տունը, յուրաքանչյուր կիրակի երեկոները պարահանդես է կազմակերպում: Երեկ երեկոյան այնտեղ էի: Սրան հասարակ մարդ չկարծեք, կայսեր և մինիստրների տներում սովորեցնում է, ամեն օր ինն դաս է տալիս և յուրաքանչյուր դասը 27 ռուբլի կամ քսան և տասներկուսից ոչ պակաս,