Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պետերբուրգ, 1848 թվի մայիսի 31-ին

Սիրելի և կարոտալի մայրիկ ջան

Նախ և առաջ ձեր ձեռքն ու կուրծքը համբուրելով` բարևներս եմ հաղորդում ձեզ, նույնպես և սիրով բարևս եմ հաղորդում Իվան Զախարիչին և համբուրում իմ սիրելի Միքայելի և Հռիփսիմեի աչքերը:

Այնուհետև, մայրիկ ջան, հաղորդում եմ ձեզ, որ քննություններս վերջացրի և լավ արդյունքով, նմանապես և իմ ընկերները: Այժմ մենք բոլորս երրորդ կորսումն ենք: Ճիշտ է, դեռևս խորհուրդ չի եղել1, բայց մենք հավատացած ենք, որ երրորդումն ենք, քանի որ մեր թվանշանները սրանք են` 5, 5, 5, 5, 4, 5, 5, 5: Ահա, մայրիկ ջան այսպես ենք սովորում և իրարից ոչ մի տարբերություն չունենք: Այնպես որ ուսանողները զարմանում են, որ բոլորս մի տեսակ ենք քննություն տալիս և այն էլ բոլորից ավելի լավ: Երբեմն գալիս, մեզանից որևէ մեկին հարցնում են, թե դու ի՞նչ ստացար: Եվ երբ իմանում է, ասում է, այժմ արդեն դիտենք քո ընկերների թվանշանները ևս: Կամ թե ծիծաղով ասում են. «կարծում էինք, թե այսօր դուք դվա2 կստանաք»: Այնուհետև, մայրիկ ջան օրենքի քննությունները3 որ վերջացրինք, հաջորդ օրը հոգաբարձուն ինձ ինձ տեսավ և ասաց. «Բլագադարյու, գասպադա, վի վսե վչերա խարաշո ատվեչալի»4: Հայերենն է մենակ, որ չգիտենք, թե ինչպես ենք տվել քանի որ թվանշանները չենք տեսել և ես ենթադրաբար եմ հինգ գրել: Իսկ վերևում գրված 4-ը ֆրանսերենից ենք ստացել, թեպետ և քննությունը գաջող տվեցինք և նույնիսկ շնորհակալություն հայտնեց: Բայց նա սովորություն չունի երկրորդ կուրսում ավելի նշանակել: Ասում է. երկրորդում որ 5 նշանակեմ, հապա չորրորդում ի՞նչ նշանակեմ: Մեզ համար, մայրիկ ջան, միևնույն է, բայց ծիծաղելի է, որ այսպես է ասում:

Մայրիկ ջան, այս պրոֆեսորը (Միրոզա Թոփչիբաշև) իմ նկատմամբ շատ գթասիրտ է: Մի անգամ ինձ բռնեց ու ասաց, որ դու այստեղ միակ հայն ես, ուստի ինչպիսի նեղություն կամ գործ ունենաս, որ նա գեներալի աստիճան է ստացել և ես գնացի շնորհավորելու: Նա ինձ ասաց, որ իր մոտ հաճախեմ: Ինքը միայնակ մարդ է, վաթսունից անց և մարդու համար բարի կամեցող"

Մայրիկ ջան, այսքան բաներ միայն ձզ ե, գրում և գիտեմ, որ ձեզանից բացի` ոչ ոք չի կարդա: Թէ չէ, որ կարդան, կասեն, թէ այս