Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինչ երեխա է եղել: Ճիշտ է, երեխայություն է, բայց գիտեմ ձեր սրտի բանը, դրա համար էլ գրում եմ: Կթսեր Կայթմազորը նույնպես փոխադրվելու է երրորդ, իսկ ավագին մի քննություն է մնացել, այն էլ վաղը կավարտի և թեկնածուի աստիճան կստանա ու սեպտեմբերիին կլինի այդտեղ: Այնուհետև, մայրիկ ջան, գիտե՞ք, կայսրը մեզ համար ինչ հրաման է արձակվել. ով մեզանից համալսարանի դասընթացն ավարտի, նա ստանալու է երեսուն թուման արծաթ դրամ ճանապարհի համար և բացի դրանից, եթե նա ավարտի իբրև դեյստվիտելնի ստուդենտ, երեսուն թուման էլ առանձին կտան հագուստի համար, իսկ եթե ավարտի իբրև թեկնածու, նրան տրվելու է ևս հիսուն թուման` հագուստի յամար: Այնպես որ հիմա Կայթամազովին տալու են ութսուն թուման:

Այնուհետև, մեր առաջին ծառայության տեղն այնպես պիտի լինի, որ ութսուն թումանից պակաս չլինի: Իսկ եթե տեղ չլինի, միչև տեղ գտնվելը, միևնույն է, այս ռոճիկը պիտի մեզ տան: Եվ մեզ որպես թարգմանիչներ են ուզում5. մեզ այս լեզուները նրա համր են սովորեցնում, որ եթե մեզանից մեկը որևէ մեծ պաշտոնի արժանանա, թարգմանչի կարիք չզգա:

Մայրիկ ջան, այս թուղթը համալսարանում կարդաց բուտկովի օգնականը: Դարձյալ շատ բան կար գրված: Այժմ, մայրիկ ջան, սիրով բարևեք պապին, տեր-Օհանեսին, Յագորին, Թոմկային, Ղազոյին, Միկոյին, մորաքրոջը, Թինային և բոլորիմ:

Ձեր խոնարհ որդի` Գաբրիել

<Հ.Գ.> Մայիսի 21-ին ուրիշի ձեռքով ձեզ նամակ էիուղարկել, ստացա՞ք, թե ոչ: