Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընտանիք են, իսկ վեցերորդը, տեղավորվելու է այս տան վերին հարկում, քաղաքից դեռ չի փոխադրվել) և բոլորի հետ այնպես վարվեք, ինչպես ես և ինչօես դուք ձեր տանը: Եվ նրանց էլ այնպես ասաց, որ ինձ հետ վարվեն այնպես, ինչպես տանտիրոջ հետ: Փաստաթղթերի, արդուզարդի և այլ պահարանի բանալիներն էլ ինձ հանձնեցին և երբ տալիս էին, ես ասացի, թե համոզված, որ վերադարձին ամեն ինչ անկորուստ կգտնեք: Եթե համոզված չլինեի, ասում է ինձ, ձեզ չէի էլ անհանգստացնի:

Այժմ երկու այգեպանի, խոհարարուհու, դայակի, ստնտուի և չորս երեխայի հրամայողն եմ, ինչպես նաև հսկայական ամառանոցի, որը, ինչպես ասացին, հազար հինգ հարյուր թուման արծաթ դրամից պակաս չեք ծախի, իսկ գրպանումս ո՞վ գիտի, թե ինչպիսի կարողության բանալիներ կան: Սիրտն էլ այնպիսին չէ, որ պահարանները մեկիկ-մեկիկ բանամ ու զննեմ, թե որտեղ ինչ կա:

Այժմ պատմեմ ապրելակերպիս մասին:

Առավոևտ վեր եմ կենում ժամը իննին, խմում եմ սուրճ` սերով, կաթով, կարազով, գերմանական կարկանդակով կամ թե, դարձյալ նույն ուտելիքներով, երկուսն էլ իմ կամքից է կածված, կամ եթե ցանկանում եմ` կաթի և սերի փոխարեն գինի եմ գործածում: Ապա, մի երկու ժամ անց եմ կացնում երեխաների հետ (տասնմեկ տարեկան տղա է, տաս տարեկան աղջիկը. մյուս երեխաներն ավելի փոքր են), հետո բիլիարդ եմ խաղում: Այս րոպեին էլ (ժամը երկուսից տաս րոպե պակաս է) հարևաններից մեկը իրավունք խնդրեց, որ ինձ հետ բիլիարդ խաղա: Ես ներողություն խնդրեցի, որ չեմ կարող, քանի որ այճմ նամակ եմ գրում և հրավիրեցի, որ իրենք խաղան: Այժմ դահլիճը լիքն է, և աղջիկները այս րոպեիս ներս մտան և ինչ-որ մեկը լավ դաշնամուր է նվագում, բայց ես դուռս փակել եմ առանձնասենյակում նստած` այս նամակն եմ ձեզ գրում: Սակայն այս գործը դեռ թողնենք: Ժամը չորսին կամ չորս անց կեսին ճաշում ենք և ինչ որ իմ կամքն է, այն պիտի պատրաստել տամ, սակայն ես օտարի տանը նման հրամաններ արձակել չեմ սիրում, ուստի ասւոմ եմ դայակին (որը սրանց տանը սպասավորապետի տեղեկանալն է), որ ինչ ուզում է, այն էլ պատրաստել տա, բայց չորս տեսակից պակաս չի լինում:

Ճաշից հետո տալիս են սուրճ: Երեկոյան ժամանակս անց եմ կացնում տարտեղում: Ժամը իննին թեյ եմ խմում` դարձյալ առավոտվա արարողություններով:

____________

  • Ինչ խոսք, որ այսպիսի տանը առանց գինուհաց չեն ուտում և ես էլ անուշ եմ անում, շիշը տասը շայի արժողությամբ: