Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միքայել ջան, կարո՞ղ ես գիմնազիայում տեղեկանալ, թե Ցիցիանովի եղբայրը որտեղ է ապրում։

Մայրիկ ջան, մինչև որ այս երկու-երեք տողն էի քեզ գրում, եկավ Մելիքովը և ասաց, թե Բերոևը (հայերենի դասախոսը) չի գալու։ Ուսուցչի չգալու համար գիմնազիայում անգամ այսպես չեմ ուրախացել: Էլ ուրիշ ի՞նչ գրեմ: Ես լավ եմ և թող աստված Ձեզ էլ լավ պահի։

Մայրիկ ջան, այնպիսի արև է, որ կարծես մայիս լինի:

Կնքեմ նամակը և զբոսանքի կելնեմ։ Երանի իմանաք, մայրիկ ջան, թե տեսնելու ինչքան բաներ կան և ինչ խոսք, որ ով փող չունի, նա ավելի շատ բաներ է տեսնում, հա՛, հա՛, հա՛...

Իմ մասին չմտածեք, մայրիկ ջան, ուր էլ որ լինեմ, որևէ կերպ դուրս կպրծնեմ։

Ձեր խոնարհ որդի

<Հ. Գ. 2>

Բարեկենդան է, բարեկենդան, քեֆ եմ անում։ Թեպետ մեծ պասին լոբի ուտելով ստամոքսս պիտի տրաքվի։

<Հ. Գ. 3>

Թոիր, նամակ, դեպի Թիֆլիս։

<Հ. Գ. 4>

Միքայել ջան, իմ ծանոթները ինչոր բան են գրել քո մասին, և դա ինձ շատ է անհանգստացնում։ Հետևյալ փոստով ես քեզ առանձին կգրեմ, բայց առայժմ քեզ լավ պահիր, թե ոչ, դու ինձ կսպանես: