Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միքայել ջան, այսպես են ասում, թե եղբայրդ ինչ-որ մեկի հետ է ընկել և նրա հետ թուղթ է խաղում։ Միքայել ջան, լավ բան չէ և եթե ինձ սիրում ես, նմաններից ձեռք քաշիր, մայրիկը որ իմանա, չէ՞ որ նրա համար մահ է. մինչև հիմա էլ գրում է, թե Միքայելից շնորհակալ եմ, ինձ լավ է պահում և ինքն էլ լավ է վարվում։

Միքայել ջան, ի՞նչ խաղի ժամանակ է, մի աչքդ բաց արա, տես. ոմանք տներ են կառուցում, ոմանք` թատրոններ։ Ոմանց մասին ասում են. «օհ, խիստ խելոք մարդ է»`: Մինչդեռ բոլորի պատճառը փողն է։ Միքայել ջան, ինչո՞ւ չես մտածում, թե արի մի քանի հազար էլ ես վաստակեմ, կամ իմ տնտեսությանն օգնեմ, կամ չքավորներին: Միքայել ջան, աշխատիր առևտրի աղբյուր գտնել մինչև իմ գալը, իսկ հետո, այգին էլ քո ձեռքին լինի, տունն էլ և ես էլ` քո ընկերը: Գուցե և չհավատաս ինձ, բայց կյանքիցս զրկվեմ, եթե քեզ այս ամենը անկեղծ սրտով ասելիս չլինեմ։ Միքայել ջան, հույս ունեմ, որ քո պատիվը կհասկանաս և կարգին կվարվես։ Այս նամակը որ կարդաս, լավ պահիր, որ ոչ ոք չտեսնի։

Այնուհետև, Միքայել ջան, թե ինձ սիրում ես և իմ մահը չես ցանկանում, այս նամակը քո ձեռքով տար նրան, ոչ ոքի չտաս, թե չէ` կկործանվեմ. առանց տանելու չթողնես, թե չէ` դարձյալ կկործանվեմ: Թեկուզ յոթ փակի տակ նստած լինի, այնուամենայնիվ պիտի ներս մտնես և հանձնես: Ինչ գնով ուզում է լինի։ Քեզ մատաղ, որքան հնարավոր է շուտով տար և շուտ գրիր ինձ, թե նա ինչպես է կամ նրա մասին ի՜նչ են ասում: Սիքայել ջան, շատ բան չեմ խրնդրում, որովհետև գիտեմ, որ մեկ անգամ ասածս էլ քեզ բավական է։

<Հ. Գ.>

Մայրիկ ջան, եթե ինձ սիրում ես, այս նամակը առանց բանալու` տուր Միքայելին։