Այս էջը սրբագրված է
Մայրիկ ջան, Միքայել Փրիդոնովն այստեղ էր, ահագին մարդ է դառել, ավարտել է Լազարյան ճեմարանի դասընթացը և այժմ գնաց Դերպտ այնտեղի համալսարանը մտնելու դիտավորությամբ, նա Զեզ սիրով բարևեց և խնդրեց, որ իր քրոջն էլ այդպես հաղորդեք և իր կողմից բարևեք։
Մայրիկ ջան, Կայթմազովի մայրը եկել է այստեղ. երեկ եկեղեցում չկարողացա նրան տեսնել, թե չէ կխոսեի հետը։
Մայրիկ ջան, մինչև ես փող չխնդրեմ, Դուք ինձ մի ուղարկեք (բայց չկարծեք, թե վեց ամիս կսպասեմ)։
Ձեր խոնարհ որդի` Գաբրիել
<Հ. Գ.>
Մայրիկ ջան, գրեք տեսնեմ, բոլոր համարները ստացե՞լ եք։