Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դավրիշովին, Քոռ Միրոյի տղային և ուրիշների։ Միխակն ու Ցուցանլավ են։ Միխակը փոխադրվել է չորրորդ դասարան և երկու տարուց հետո կավարտի դասընթացը. շատ է խելոքացել և լավ էլ խոսում է ռուսերեն։ Ցուցայի մայրը բարև, էր ուղարկել ինձ. շնորհակալություն եմ հայտնում, և իմ փոխարեն բարևեք։ Մեր դերձակի հորր տեսա, բարևներ էր հաղորդում Ձեզ և պապին, նա ինձ չոնգուրը փոխ տվեց, ես էլ ընկերներիս զվարճացրի։

Բարևներս հաղորդեցեք և Արտեմի վերաբերյալ հայտնեցեք իրեն, որ այս տարի նրա համար տեղ չկա։ Թե ցանկանում են, այս տարի թող իրենց փողով ուղարկեն այստեղ, իսկ մյուս տարի հնարավոր է, որ ձրի սովորի։ Բայց լավ տեր պետք է լինի, որ այս գործը գլուխ բերի։ Թե օգնի նրանց, Օնանովը միայն կարող է։

Ճիշտ որ, մայրիկ ջան, հայտնեք տեսնեմ, Դուք Օնանովին իմ մասին նամակ գրե՞լ եք թե ոչ։ Նամակից ոչ մի կերպ չկարողացա հասկանալ, թե ինչ եք գրել։ Մայրիկ ջան, Ձեր բոլոր խրատները լսեցի և լրիվ կկատարեմ։ Իմ լավը եթե չցանկանայի, այս կողմն էլ չէի գա։ Մայրիկ ջան, այն մարդը, որին ինձ հանձնեցին Յագորն ու Ղաղոն, լավ է ծառայում ինձ, և դեռ մի աբասի եմ տվել նրան, հենց այնպես, անվճար չի մնում։ Նան ուրիշ երկուսն էլ, որոնք նույնպես սպասավորում են ինձ. նրանց էլ պիտ ի որևէ բան տամ։

Մայրիկ ջան, գրում եք շամպայնի մասին։ Եթե կարելի է, բացեք այն ժամանակ, երբ իմանաք, որ ընդունվել եմ համալսարան։ Մայրիկ ջան, եթե հետաքրքրվում եք, ոչ մի տեղ չեմ լողացել, թեպետ բոլորը լողացան, բայց ես մինչև տեղ չհասնեմ և մի շաբաթ էլ չհանգստանամ, չեմ լողանա։ Մրգի մասին եք գրում։ Այն հենց Վրաստանում կերա, իսկ հետո, երբ կազակների հողը մտա ձմերուկ և սեխ կերա։ Սակայն այստեղ, թող աստված հովանավորի ինձ, մի փոքրիկ ձմերուկի համար չորս կամ հինգ աբասի են ուզում։ Մայրիկ ջան, սուրբ նիզակի մասին եք գրում: Ինչպես կհրամայեք, ամեն ինչ կկատարեմ և աղերսում եմ աստծուն, որ նորից արժանացնի ու Ձեր իսկ ձեռքով լցնեք սուրբ նիզակով օրհնված ջարր և ինձ խմացնեք։ Պասն էլ պահեցի և այսօր բացեցի։ Օրացույց էլ կգտնեմ:

Ձեր որդի Գարրիել Սանգակով

<Հ. Գ.> Մայրիկ ջան, սիրով համբուրեք Միքայելին և Հռիփսիմեին, ինչպես նաև Հռիփսիմե ջան և Միքայել ջան, մայրիկին համբուրեք