Պետերբուրգ, 1846, օգոստոսի 26-ին
Ամենասիրեյի մայրիկ ջան,
Գոհություն աստծո, արժանացա Պետերբուրգին այս ամսի քսանչորսին¹, շարաթ գիշերը, ժամը տասներկուսին։ Մայրիկ ջան, թե սիրում եք, իմ մասին մի մտածեք, որովհետև մինչև այստեղ այնպես եմ եկել, ինչպես մի ժամվա ճամփա անցած լինեմ և այժմ էլ, գոհություն աստծո, շատ լավ եմ և այստեղի օդն էլ առայժմ հավանում եմ։ Երրորդ օրն է, որ այստեղ եմ և ես այստեղ դեռևս վատ եղանակ չեմ տեսել։ Այստեղ այնպես շոգ է և այնպիսի օրեր են ինչպես Թիֆլիսում։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ, մայրիկ ջան, որ իմ մասին չմտահոգվեք և մտածմունքների գիրկը չընկնեք։ Մայրիկ ջան, Ձեր ցավը տանեմ, Զեզ լավ պահեք, և եթե Ձեզ բարկացնեն, մի բարկանաք, որ աստված մի անդամ էլ արժանացնի միմյանց տեսնելու։
Մայրիկ ջան, ներեցեք, որ այսքան քիչ եմ գրում, որովհետև փոստի ժամանակն անցնում է, և դեռևս հյուրանոցումն ենք, որ իմ մասին մանրամասն տեղեկություն տամ։ Երբ որ համալսարանում ինձ ընդունեն, Ձեր աղոթքով, հետո մանրամասն ամեն ինչի մասին կհաղորդեմ Ձեզ։ Եթե նամակ գրելու լինեք, Վերա Կայթմազովի անունով ուղարկեք։ Մայրիկ ջան, խնդրում եմ Վաղոյին, Յա- դորին, մորաքրոջը, Սիմոնին, Թինային և բոլորին սիրով բարևեք։
<Հ. Գ.> Միքայել ջան և Հռիփսիմե ջան, իմ փոխարեն սիրով համբուրեք մայրիկին և դուք էլ` միմյանց։