Հռիփսիմեի նամակը։ Արևս վկա, արցունքներս չկարողացա պահել, երբ կարդացի թառի մասին։ Հռիփսիմե ջան, ինչո՞ւ ես տխրուր, փոխանակ ուրախանալու, որ այսպիսի տեղումն եմ։ Հիմա, երբ թառը ուղարկեք, ես ժամեր կնշանակեմ և դիացիր, որ այդ ժամանակ ես թառ եմ նվագում և դու էլ այդտեղ երգիր:
Մայրիկ ջան, եթե հագնելու մասին կհարցնեք, դեռևս իմ հագուստով եմ։ Մինչև քննությունները չվերջացնեմ, իրենց հագուստը չեն հագցնի։ Այս ամսի 18-ին կսկսվեն մեր քննությունները և երկու օրից կավարտվեն։
Ճիշտ որ, մի իմ գլխարկի պատմությունն անեմ։ Իմ գլխարկի նման ընկերներիցս ոչ ոք չունի, այդ իսկ պատճառով համարյա ամբողջ Ռուսաստանի զարմանքն եմ դարձել, հատկապես Պետերբուրգում մատով ցույց տալու եմ դարձել։ ճանապարհին ինչպիսի մեծ մարդ էլ ինձ տեսնելիս լինի, կանգ է առնում երկու ժամ ու դիտում ինձ. երբեմն չերքեզ են անվանում, երբեմն այլ բան։
Մայրիկ ջան, ներեցեք, որ շատ չեմ գրում, հո գիտե՞ք քննությունների բանը։ Սակայն, ճշմարիտն ասած, իմ գործը դարձրել եմ Զեր նամակների ընթերցումը և Ձեզ նամակ գրելը։
<Հ. Գ. 1>
Սիրով բարևեք պապին, երկու տեր-Օհանեսներին, Ղաղոյին, Յագորին, մորաքրոջը, Սիմոնին և բոլոր բարեկամներին ու ազգականներին, ինչպես նաև ինձ հիշելու և բարևելու համար բոլորին շնորհակալություն եմ հայտնում։ Ձեզ մատաղ, մայրիկ ջան, իմ մասին չմտածեք, ես լավ եմ։
<Հ. Գ. 2>
Աքիմովն էլ այստեղ է և այս ամսի 19-ին պիտի գնա Դերպտ։ Նրան որ հանկարծ տեսա, ինձ այնպես թվաց, թե այդտեղ եմ և խեղճ Գրիգոլ Թումազովին Հիշեցի, որ ճաշին ասաց, թե ինչու է մորուք թողել։
<Հ. Գ. 3>
Մայրիկ ջան, այսօր մեր մեռելոցն է. երանի Միխակը կարողանա իմ փոխարեն հայրիկի գերեզմանը օրհնել տա։