Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<Հ. Գ. 4> Յօհշո^յէօՏ, ЬдсооБп^оооБ ^о^Бо оАюЬ (շրօՅ^յօ^ո, Յօ^ց иофА^оБЬ з;эа'козБз4- <Հ. Գ. 5> С?0С?°3?°^, cJo3qooB £3^ &380 фобоЬоЭсоЬоао 5003^003^ ^օշ (*>:>Յօ- ooq 6380 ևօձօ6օ "ЭЬ^боЭЬ. Rq33o оЭЬоБоЗЗ^Эо ЬоЗЗоЛ^)^»ОСЛ Sn^OJOOT^OO, 0^30033 (ПО)(ПООО. О)^зоб° T^o^o b<g6ca<gjmgc»

Պետերբուրգ, 1846 թվի սեպտեմբերի 23-ին

Ամենաթանկագին և ամենասիրելի մայրիկ ջան,

Մայրիկ ջան, ներեցեք որ անցյալ փոստով չկարողացա Ձեզ նամակ գրել։ Ձեզ լավ հայտնի է, որ քննություններ ունեինք, այդ պատճառով, կարծում եմ, որ չեք անհանգստանա, որ նամակ չունեիք։ Սակայն ես էլ, ահա երկու փոստ է Ձեզանից նամակ չունեմ, թեպետ գիտեմ պատճառը, որ Մոսկվայի նամակից հետո երկար ժամանակ նամակ ստանալ չէիք կարող։ Այժմ հույս ունեմ, որ այս շաբաթ կստանամ Պետերբուրգի նամակիս պատասխանը։

Մայրիկ ջան, ասացի քննություն և ի՞նչ քննություն։ Համալսարանը թշնամացել է այդտեղի գիմնազիայի հետ և այդ է պատճառը, որ նախ շատ խիստ էին քննում և երկրորդն էլ այն, որ ինչի արժանի էինք, այն չէին նշան ակում, որպեսզի գիմնազիային նկատողություն գրեն, թե ձեր աշակերտները ոչինչ չգիտեն, թեպետ համալսարանը չի կարող մեր ընդունելությունը մերժելի, քանի որ մենք ուղարկված ենք կայսեր հրամանով։

Այսպիսի բան կար մեր գլխին: Քննությունները վերջացրինք, սակայն դեռ խորհուրդ չի եղել։

Սրանից բացի, մայրիկ ջան, մեծ աղերսանքով խնդրում եմ, որ իմ մասին չմտածեք. երդվում եմ աստծով, որ չեմ դժվարանում, շատ լավ եմ։ Սրանից առաջ Հռիփսիմեն գրել էր ինձ, որ Դուք շատ եք անհանգստանում ինձ համար։ Այժմ համոզված եմ, որ այլևս չեք հարկադրի Հռիփսիմեին նման բան գրել, բայց իմացած եղեք, եթե ես տեղեկանամ, որ Դուք դարձյալ անհանգստանում եք, այդ դեպքում ես կյանքիցս կհրաժարվեմ։ Չկարծեք, թե սեր մասին չեմ կարող տեղեկանալ։ Ես այդտեղ հինգ հարյուր մարդ ունեմ,