Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոնք Ձեր վերաբերյալ ամեն մի լուր ինձ կհաղորդեն։ Երդվում եմ քրիստոսի պատկերով ու խաշով, որ լավ եմ։ Երանի գիտենամ, թե ինչն է Ձեզ վշտանալու առիթ տալիս։ Երբ ուզում եք հրամայեք, եթե ոչ տասներեք, գոնե տասնհինգ օրում հեշտությամբ կարող եմ գալ այդտեղ։ Ինձ այնպես է թվում, թե այստեղիդ, մինչև Թիֆլիս երկու քայլ է։ Իսկ ի՞նչ անի Կայթմազովների մայրը, որի երկու տղաներն էլ այստեղ են։

Սրանից բացի, մայրիկ ջան, հավատացած եղեք, որ ես այստեղ փողն իզուր չեմ փչացնի, այլ այնպիսի բանի վրա կծախսեմ, որ նրա օգուտն անպայման երևա վրաս։ Սա այնպիսի քաղաք է, որ եթե մարդ փող ունի` մարդ է, իսկ եթե ոչ ավանակ։ Անտարակույս այն մարդն էլ է ավանակ, ով շատ փող ունի և իզուր փչացնում է։ Եթե ցանկանում եք, որ ես ամեն ինչ գիտենամ և ուսումով լինեմ` ինձ փող չպակասեցնեք։

Ձեր հոգուն մատաղ, մայրիկ ջան, իմ առաջին և վերջին խնդիրն այն է, որ իմ մասին չմտածեք։

Սիրելիներս` Միքայել և Հռիփսիմե ջան,

Սիրով և ձեր աչքերը համբուրելով բարևս եմ հաղորդում ձեզ և խնդրում, որ դուք ևս չմտածեք իմ մասին։ Ես ձեր խելքի վրա զարմանում եմ. ինչո՞ւ չպիտի ինձ համար ուրախ լինեք։ Այնուհետև ձեզ խնդրում եմ, որ իմ փոխարեն համբուրեք մայրիկի ձեռքը, կուրծքը և ծնկները։ Նմանապես սիրով բարևեք Տեր-Օհանեսներին, պապին, Յագորին, Ղաղոյին, Միկոյին, Թոմկային, փոքր Գեորդուն, մորաքրոջը, Սիմոնին, Թինային, Բասիկելային, ինչպես նաև Բարբարե, Թագուհի, Մայա, Սալոմե, Թալալ և Մարթա ձալոներին և վերջինիս հայտնեք, որ նրա կարած շապիկը մեծ պատվով ծալած պահում եմ։ Բարևեք նաև հորաքրոջանց Հովանեին, նրա ձալոյին և քրոջ երեխաներին։

<Հ. Գ. 1> Սիրով բարևեք իմ կողմից Քարտաշանը և Նիկիչին։

<Հ. Գ. 2> Մայրիկ ջան, գուցե երբեմն շաբաթվա մեջ երկու անգամ չկարողանամ գրել, չմտահոգվեք։

<Հ. Գ. 3> Բարևեք ճիպիանց տեր-Օհանեսին և հայտնեք, որ իր աղան լավ է։