Սունդուկյանի դիսերտացիան ռուսերենից թարգմանել է Ս. Գևորգյանը, իսկ արաբերեն և ֆարսերեն հատվածները բնագրի ֆոտոօրինակից արտագրել և տեղագրել է Եր. Մանարյանը:
Ինչ վերաբերում է բարբառային և օտար բառերի բառարանին, ապա պետք է ասել հետևյալը.
Այս բառարանն ընդգրկում է Գաբրիել Սունդուկյանի երկերում գործածված ոչ բոլոր բարբառային և օտար բառերը. ընտրված են խիստ բարբառային և օտար այնպիսի բառեր և ոճեր, որոնք կարող են չհասկացվել: Բառարանում չեն բերված «Քանդած Օջախ» ու «Եվայլն կամ Նոր Դիոգինես» կատակերգություններում գործածված ֆրանսերեն արտահայտությունները, քանի որ դրանց բացատրությունները տրված են համապատասխան ծանոթագրություններում, չեն բերված նաև այն բառերը, որոնք հեղինակը բացատրում է ռեմարկներում կամ տողատակի ծանոթություններում:
Բառարանում տեղ գտած օտար բառերի դիմաց նշված է, թե նրանք ո՛ր լեզվից են վերցված. օտար բառերով ու հայերենով կազմված բարդությունները չեն կրում որևէ նշում: Գերազանցապես տրվում են բառերի միայն այն իմաստները, որոնք հանդիպում են Սունդուկյանի երկերում: Բառերի մեջ պահպանված է հնչյունական այն ուղղագրությունը, որ յուրահատուկ է թիֆլիսահայ բարբառին և դրամատուրգի երկերի լեզվին:
Բառարանը կազմել է բանասիրական գիտությունների թեկնածու Ա. Կ. Քոչոյանը, խմբագրել է բանաստեղծшկшն գիտությունների թեկնածու, դոցենտ Հ. Հ. Կոստանյանը: