Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հիմա, մայրիկ ջան, դասեր չկան, մտնում է պրոֆեսորը և իր համար խոսում, իսկ մենք` ուսանողներս, պիտի գրենք։ Եվ Դուք պատկերագրեք, թե ինչպիսի արագոլթյամբ պիտի գրենք, որ նրա խոսածից մեկ բառ անգամ բաց չթողնենք։ Այդ պատճառով էլ օրենքների գրելն անհնար էր, տպագիրը գնեցի վեց ռուբլով և պիտի ասեմ, որ ոչ ոք չի գրում օրենքնևրր։ Իսկ մյուս տպագիր մեզ անհրաժեշտ գրքերը, թե արարերեն, թև վրացերեն` դրանք պետական հաշվով պիտի տան։

Մայրիկ ջան, հիմա ես Ձեզ կհաղորդեմ իմ ապրուստի մասին։ Առավոտյան զարթնում եմ յոթն անց կեսին, ութին գնում եմ թեյի, ինին` դասախոսության, ժամը երեքին` ճաշի։ Մեր ճաշը տևում է կես ժամ, որովհետև ամեն օր չորս տեսակից պակաս ճաշ չեն տալիս։ Ապա 6-ին կամ 7-ին թեյ ենք խմում և երեկոյան ժամը 8-ից սկսած` երբ ցանկանամ, այն ժամին էլ կպառկեմ քնելու։ Մինչդեռ այժմ ժամը 11-անց Է, իսկ ես դեռ նամակ եմ գրում Ձեզ։ Այնուամենայնիվ, ժամը 11-ից շուտ չեմ քնի։ Երեկոյան ժամը 5-ին այստեղ արդեն մթնում Է և այն էլ գիտցեք, որ եթե տնից դուրս եմ գալիս, երբեք մենակ չեմ լինում, այլ ընկերներիցս որևէ մեկի հետ կամ Սարաջովի և կամ Ցիցիանովի...

Մայրիկ ջան, հագուստի վրա ինչ որ ծախսեմ, մյուս փոստով կհայտնեմ Ձեզ, սակայն նախօրոք պիտի ասեմ, որ համազգեստի կտրելու վարձից բացի, ես դերձակին 12 ռուբլի արծաթ դրամ ավելի եմ տալիս, որ մի քիչ կանոնավոր բան կարի։ Սերթուկը լիովին պետ ական է, այսօր ինձ համար բերին նաև պետական շինել, բայց ամենևին աստառ չունի, ուստի դերձակին փող պիտի տամ, որ բամբակե աստառ դնի։ Բոլոր ընկերներս էլ նույն ձևով են վարվում։ Այժմ, մայրիկ ջան, մնաք բարով, այսօր գնացել էի եկեղեցի սերթուկով, սուսերով, այս ձևի գլխարկով և շինելով։

Առաջին անգամ համազգեստ հագանք այս ամսի 19-ին։

Ձեր որդի ուսանող` Գաբրիել Սունդուկու

<Հ. Գ. 1> Բարևեցեք Միքայելին, իմ սիրելի Հռիփսիմեին համբուրեք, շուտով նրա համար վրացերեն ընթերցանության գիրք կուղարկեմ` Չուբինովի կազմած

<Հ. Գ. 2> Բարևեք պապին, տեր-Օհանեսին, մորաքրոջը, քեռի Սիմոնին, Յագոըին, Ղաղոյին, Թինային և բոլորին։