Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խնդրում դաշնամուրի համար: Ձեզանից պատասխան ստացա, որ այս տարի թողնեմ, որ այդքան փող էլ չկա և Արզանովն է խորհուրդ տվեց, որ եկող տարի սկսեմ: Մայրիկ ջան, եթե ժամանակի պատճառով եք ասում, այս տարի ավելի շատ ժամանակ ունենք, քան մյուս տարի կունենանք, իսկ եթե փողի պատճառով եք ասում. ահա տեսեք, մայրիկ ջան, թե Խուդարաշովր (նրա հետ Արզանովն է ծանոթացրել) ինչ լավություն արեց ինձ: Նա ինձ համար այնպիսի վարպետ գտավ, որ դասին երեք ռուբլի պիտի տամ և շաբաթվա մեջ երկու դասի փոխարեն մեկն առնեմ: Ամսական ընդամենը կանի չորս ռուբլի: Դեռևս մեկ դաս եմ առել, երկրորդի համար վաղն եմ գնալու, իսկ դասերը պատրաստելու համար Սարքիսովի մոտ եմ գնում և նրա դաշնամուրի վրա սովորում: Այժմ, մայրիկ ջան, ես հուսով եմ, որ այստեղ ունեցած փողիցս բացի` ամսական չորս ռուբլի ինձ չես պակասեցնի, մինչև հունիսը, իսկ եթե աստված արժանացրեց և երկրորդ կուրս փոխադրվեցի, այն ժամանակ կսկսեմ կանոնավոր կերպով դաշնամուր սովորել:

Մայրիկ ջան Ղազոին կամ Միկոյին կխնդրեմ, որ այս չորս ռուբլու բեռը իրենք հանձն առնեն, իսկ եթե ոչ' Դուք ոչինչ մի ուղարկեք: Չէ՞ որ Ձեզանից թույլտվություն եմ ստացել, որ իմ փողերից ամսական հինգ ռուբլի ծախսեմ: Ես էլ ամեն բանից ինձ կզրկեմ, բայց առանց դաշնամուրի չեմ մնա:

Մայրիկ ջան, իմ մասին մի մտածեք, ես շատ լավ եմ, գիրանում եմ ինչպես վարազ: Երանի իմանամ, ի՞նշ են դուրս տալիս, որ ասում են, թե Պետերբուրգի կլիման վատ է: