Մայրիկ ջան, շուտով մեզ մոտ քննությունները կսկսվեն և դրա համար էլ, խնդրում եմ, որ ներեք ու միաժամանակ չանհանգստանաք, եթե մինչև հունիս անկանոն գրեմ։
Մայրիկ ջան, երեկ չէ, առաջին օրը սերթուկի ու շալվարի չափը վերցնել տվի. այդ բոլորի համար դերձակի հետ պայմանավորվեցինք 11.500 ռուբլի: Մայրիկ ջան, լավ գիտեմ, որ կասեք թե «էն տղեն ինչ է գժվի»: Չէ, մայրիկ ջան, այդպես չէ, հենց այդ պատճառով էլ ինքս այսքան ժամանակ չէի կարել տայիս, բայց այլևս հնար չկար: Մենք այդտեղ ասում էինք. «Օխտ մանեթ ձեռնամուղդ ինչ խաբար է»։ Հիմա այստեղ պետք է, ասենք, թե «տասն ու օխտ մանեթ ձեռնամուղդ ինչ խաբար է։ Ճիշտ է, կտրելուն էլ ի՞նչ գովք է ուզում, բայց ես նրանց համար տասն ու օխտ մանեթ չունեի (սրանք այնպիսի դերձակներ են, որ նրանց կանայք կառքերով են ման գալիս)։ Այս ու այն կողմ ընկա, մեկ տաս ռուբլիանոց դերձակ գտա։ ճիշտ է, սա նրանց նման չի կարող կարել, բայց, ինչ անինք, այս անգամ այդպես լինի, իսկ հետո, թե կենդանություն կլինի, տասնու օխտ ռուրլիանոցներին կարել կտամ: Սա իսկապես այն է, թե կատուն երշիկին չհասավ ու ասաց` այսօր ուրրաթ է։ Դավրիշովին ասացեք, որ երբ կգամ, հենց առաջինը իրեն կարել կտամ հագուստեղենս ու վարձը մեկ թուման կվճարեմ: Իմ սերթուկի ծախսը այս է. երեք արշին մահուղին 36 ռուբլի, մեկ արշին և 3|4 տրիկոյին շալվարի համար. 28 ռուրլի (մայրիկ ջան, շատ չթվա, այստեղ տրիկոներ կան, որոնց միայն արշինր 25 ռուբլի է). կարելու վարձը և մնացած մանր֊մունր բաներին: 45 ռուբլի տվեցի. ժիլետկան առայժմ մնաց։
Մայրիկ ջան, մեծ մարդկանց հետ ծանոթացա և չգիտեի, որ դրա, համար մեծ փողեր կպահանջվի։ Այստեղ ով լավ է հագնված, հարգանքն էլ նա է վայելում: Ահա ժամացույց դնելու կարիք էլ ունեմ, բայց չգիտեմ, թե վոր ձառն իս թափ տալիս: Հապա ինչպես կլինի, որ այսպիսի մարդկանց մոտ ուսանող այնպես չգնա, որ գլուխը օծանելիքով չբուրի ու թաշկինակը` դուխիով: Հագուստը առաջնակարգ դերձակի կարած չլինի: Նոր մոդայի ժամացույցը ծոցագրպանից չհանի ու ոսկե շղթան կոնակների հետ չվառվռա: Միշտ մաքուրն ձեռնոցներ հագած չունենա: Այս դեռ բողոք չէ. կարճ ժամանակից հետո սեղան կբացեն առջեղ. «не угодно ли в карты» (այս խոսքի համար հո շատ անգամ եմ կարմրեл). պետք է հինգ ռուբլու չափ կամ շահես, կամ տանուլ տաս, ի՞նչ խաբար է. ոչ մի բան, ժամանակ են անցկացնում: Բացի սրանից, ի՞նչպես կարելի է. որ ուսանողը լավ պարել չիմանա. բացի դրանից, մեկ էլ տեսար