Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պետք է սկսեմ և, բացի դրանից, տարվա մեջ երեսուն թումանը հազիվ կբավարարի. այս բոլորը հարյուր վաթսուն թուման կնստի ու չգիտեմ, թե որտեղից։ Թե իմ խելքին եք հարցնում, ես ոչ փողը կափսոսեմ, ոչ էլ այս մի տարին, բայց երբ իմ ընտանիքին եմ նայում ու Ձեզ եմ հիշում, ասում եմ. ջհաննամը սրանց գլուխը, ինչ ուզում են թող անեն մեզ հետ ու մտածում եմ, թե ի՞նչ հնարեմ, որ ինչքան այստեղ լինելու եմ, նրանից մեկ տարի պակաս մնամ և շուտ մորս ու հարազատներիս օգնության հասնեմ, և կամ` ի՞նչ հնարեմ, տարվա մեջ, պետական ծախսից բացի, որ ես տասնհինգ և տասնութ թուման եմ ծախսում, որևէ կերպ հինգ թումանով անցկացնեմ: Մայրիկ ջան, ահա իմ մտածմունքը, բայց ի՞նչ անեմ։ Ո՞վ կլինի այն խելագարը, որ մի երկու հարյուր թուման ծալի ու ինձ տա, որ ես էլ իմ շնորքի ետևից ընկնեմ և ոչ թե զոռով բան սովորեմ: Իմ վիճակը այնպես է, ինչպես որ քռի ճանապարհը Շադինյանների քարվանսարի մոտ կապեն ու ասեն, թե հիմա Մախաթի կողմը գնա: Դուք էլ լավ գիտեք, թե ես երկրաչափությունն ու չխիրկեդլոբանն (այս չխիրկեդլոբան ամեն մարդու գործ չէ, իսկ ինձ համար հենց չխիրկեդլոբա է) ինչպես եմ սիրում և գիտեմ, որ այդ ֆակուլտետում շատ առաջ կգնայի, բայց, ինչ անեմ, ես էլ Քռի նման պետք է Մախաթի կողմը ուղղեմ ճանապարհս։

Մայրիկ ջան, Անդրոնիկովին այդ նամակը Ձեզ մոտ կարդացընել տվեք և կիմանաք մեր մասին։

Սիրով համբուրեք Միքայելին և Հռիփսիմեին։ Միքայել ջան, խանութին ուշադիր եղիր և մտքումդ լավ պահիր, թե մի բան մի ժամանակ ինչպես ծախվեց ու մի ուրիշ անգամ` ինչպես, կամ օգուտը ինչ էր, կամ ես ինչ գիտեմ, դու ես խանութում, քո գործը դու ավելի լավ պետք է իմանաս. ուրիշներին մի հետևի: Գործի ժամանակ գործիդ աչք ածա, իսկ քեֆի ժամ տնակ էլ լավ քեֆ արա:

Մայրիկ ջան, այդպես էլ սիրով բարևեք բոլոր բարեկամներին, բոլորին մեկ առ մեկ, նաև Յասեին։

Մայրիկ ջան, երեկ (հինգշաբթի ) առավոտյան երազումս այդտեղ էի, իբր զատիկ էր ու թնդանոթների ձայն էի լսում։ Աչքերս որ բաց արի (ժամը 5֊ը կլիներ) տեսա, որ համալսարանը թնդանոթների ձայնից շարժվում է։ Հետո, առավոտը իմացա, որ թագաժառանգը տղա է ունեցել։ Այս էլ Ձեղ նոր լար։ Եթե ցանկանում եք այստեղի եղանակի մասին իմանալ, տաք օրեր են սկսել, ցերեկը շատ է երկարեք, այնպես որ արևը ելնում է առավոտվա ժամը 4֊ին և մայր է մտնում երեկոյան ժամը 8֊ին, բայց Նևայի վրա սառույցը