գրել` ժամանակ չունեմ։ Ճիշտն ասած` քունս տանում է (ժամը 11-է)։ Երեկ (ապրիկի 23) Նևան բացվեց։ Մեր դիմացից մեծ նավերով բարձրացան մեր կողմը, որտեղ ամրոցն է և նավից սկսեցին թնդանոթաձգություն։ Հենց որ մոտեցան ամրոցին, իսկույն այնտեղից էլ սկսեց թնդանոթաձգություն և ինչպես զորահանդեսի ժամանակ խաղան, այնպես էլ այժմ, լավ հագնված զինվորները նավերի վրա խաղեր կազմակերպեցին թիակներով` հրացանների փոխարեն։ Ապա նավով մոտեցան ամրոցի հակառակ կողմին և այնտեղ սկսեցին թնդանոթաձգություն։ Դարձյալ ամրոցից թնդանոթաձգությամբ պատասխանեցին։ Ապա վերևից ուրիշները եկան նավով և նրանք էլ սկսեցին թնդանոթ արձակել։ Դրանից հետո ամրոցից դուրս եկավ պարետը, որին հետևեցին թնդանոթներ։ Պարետը նավով առաջ անցավ, նրան հետևեցին բոլորը և անվերջ խաղալով եկան կայսերական պալատի առաջ դիմացի կողմը կանգնեցրին նավերը և նորից սկսեցին թնդանոթաձգությունը: Հետո պարետը թասով ջուր հրամցրեց կայսեր և շնորհավորեց։ Ինչ խոսք, որ կայսրն ընդունեց նվերը, որի ժամանակ հնչեց ուռա՜ , ուռա՜ բացականչությունը, որը Պետերբուրգով մեկ տարածվեց։ Եվ այդ ժամանակ սկսվեց նավակերի և շոգենավերի աշխատանքը Նևայի վրա։ Հավատացեք, որ շատ լավ տեսարան էր, թեպետ ես չկարողացա լավ նկարագրել:
<Հ. Գ. 2>
Սակայն Գաբոյին ավելի լավ եմ գրել:
<Հ. Գ. 3>
Միքայել ջան, Փուղինովին անպատճառ բարևիր։
<Հ. Գ. 4>
Շարոևը այս ամսի 19-ին այստեղից գնաց Օդեսա, այնտեղի գունդը պիտի մտնի իբրև յունկեր։ Նա այստեղ ծառայում էր դեպարտամենտում և քաղաքացիական մի աստիճան ուներ, մինչդեռ հայրը գրել էր, թե զինվորական աստիճան պիտի ստանա։
Գաբրիել Դավիդիչ, խնդրում եմ, որ այս նամակը շուտ տանեք կամ ուղարկեք նորին ազնվություն Թինաթին Զախարովնա Սունդուկովային: