Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանակն ևս դարձյալ ոչինչ չէր խոսում։ Շատ չքավոր էր, բայց իր չքավորությունից դարձյալ բաժին էր հանում կարոտյալներին և ինքը ցամաք հացով էր բավականանում։ Նրա հավատի պարզությունը մնացել էր անարատ և անխախտ, եթե միայն կարելի է հավատ անվանել սնահավատությունը։ նա անխտիր հավատում էր ամեն գրված և տպված գրքի, ամեն մի պառավական խոսքի, ամեն մի հիմար նախապաշարմունքի։ Նա մի ժամանակ պարապում էր «Սողոմոնի» ասված թալիսմանագրով, ինչպես և իր ժամանակի բոլոր գիտնական համարված վարդապետներն ու տերտերները, թեև ծածկաբար։ Այս հանգամանքը ոչ միայն չէր պակասեցնում տերտերի պատիվը, այլ, ընդհակառակն, նրան ավելիևս բարձրացնում և դասավորում էր աստղաբաշխների կարգումը։ Այս բանը հայտնի եղավ Արությունին բոլորովին դիպվածաբար։

Մեկ օր Արությունը տերտերի առջև չոքած դաս էր առնում Ալբերտի Աստվածաբանությունը։ Խնդիրը աստծո էության և երրորդության մասին էր. խոսքերը խրթին, միտքն անըմբռնելի։ Արությունի աչքերը մթնեցան ու նա վայր ընկավ նվաղած։ Սառը ջուր ածեցին Արությունի վերա և ուշքի բերին։ Այս դիպվածից մի քանի ժամ չանցած՝ տեր հայրը բաց աոավ մի հին սնդուկ ն նրա միջից հանեց մի մեծ կապոց ձեռագրեր։ Տեր Պետրոսը ծանոթացրեց Արությունին այս նոր մատենադարանի հետ։ Ջոկ-ջոկ տետրակներ էին գույնզգույն մելանով գրված վերնագրերով—«Գիր հոպոպի», «Գիր համասփյուռ ծաղկի», «Գիր հավախոսի», «Գիր չբերք կնոջ» և այլն մանր-մունր գրքեր, իսկ մի մեծ հատորի վերա գրած էր՝ «Գիր Սողոմոնի»…

Արությունը, լսած լինելով այս գրքերի մասին, թե՝ «ով որ ունենա, նա ինչ որ ուզենա աշխարհիս երեսին՝ կանե», նրա երեսի գույնը թռավ սաստիկ ուլրախությունիցը, թե այժմ պիտի ստանա այն վերին գիտությունը, որ էլ ոչ մի հողեղեն չպիտի կարողանա իրեն հասնել․․․

Մյուս օրը՝ դեռ արեգակը չծագած՝ տեր հայրը հրամայեց Արությունին, որ հիշյալ մեծ հատորը վեր աոնե երթա այգին, ինքն էլ շուտով կերթա։ Արությունն ստանալով յոր ցանկալի առարկան, մինչև այգին մի շնչում վազեց, որ մի րոպե առաջ տեսներ, թե ի՛նչ կա, ի՛նչ չկա նրա մեջ։ Նա դեռևս իր հետաքըրքրությունը կես մի չլցուցած՝ տերտերը հասավ երկեն տերողորմյան ձեոքն առած։