Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռք է բերում այն ամեն հատերն ու դեղերը, որ դյութչության համար կարևոր են, որ եթե մոտ քաղաքներում չեն գտնվում, նա բերել է տալիս Ստամբոլից, Հնդստանից և ուրիշ հեռավոր տեղերից։ Տեր հայրը հայտնում էր, որ հոգևորականներին արգելված է այդպիսի բաներով պարապելը, բայց նա չէր ասում, որ այդ արգելելու պատճառն այն է, որ այդպես բաները ստություն են միանգամայն և խաբեբայություն, այլ թե քրիստոնյաներին փրկելու համար սուրբեր կան, խաչեր կան և թե ով որ սատանայի զորությունով կփրկե մարդու, նա դերի կրնկնի այն սատանայի ձեռքը, զոր երախտահաս է եղել նրան։

― Բայց այս էլ կա,— ավելացնում է տերտերը,— որ եթե գժերի և հիվանդների կլավացնես, էդ մեղք չէ, վարձք է, բայց եթե «չիլա» կմտնես, չարերի հետ պայման կանես, որ ինչ հրամայես, ասածդ կատարեն, և այնուհետև դու էլ սկսես սիրո գրեր անես, կնանիք մերկացնես, մարդիկ գժվացնես, երկինքը կապես, ահա այդ ժամանակը հոդիդ կընկնի նրանց ձեռքը…

Բայց ինչ ուզում է լինի, գիտենալը մեղք չէ, անելն է մեղք։ Միայն ինչ որ անես, պետք է թաքուն անես, որ չիմանան, եթե ոչ՝ էլ տերտեր չեն օրհնիլ, ինչպես որ ինձ չէին օրհնում…

Հիրավի, Ներսես կաթողիկոսն արգելել էր հոգևորականներին կախարդական գրքերի գործադրությունը, հավաքել էր տալիս այդ գրքերը և տերտերին պատժում, բայց հավաքող վարդապետները կամ գործակալներր շատ անգամ իրենք էին սեփականում այդ գրքերը՝ հավատալով նրանց հրաշքներին։ Չէին ասում «սուտ է», այլ թե «մեղք է»։ Մեր եկեղեցին նզովում է այդ գործով պարապս գներին, իբրև չարագործների, բայց ոչ իբրև խաբեբաների և խաբվածների, որովհետև սատանայի գոյությունն ընդունելուց հետո կարող չէ չընդունել և նրա չարագործությունը…

Արությունը, որ անհագ սիրով հավատ էր ընծայում տեր Պետրոսի բոլոր ասածներին, աշխատում էր, որ ինչ գիտե―չգիտե տերտերը, բոլորն էլ ամրարե իր հիշողության մեջ։ «Գիտենալը խոմ մեղք չէ, անելն է մեղք», կրկնում էր Արությունը տերտերի ասածը և միշտ հարցնում էր տերտերին այն բաների մասին, որոնք շարժում էին նրա հետաքրքրությունը։ Սակայն ոչ մի անդամ չէր պատահում, որ տերտերն ասեր, որ այդ բանի մասին տեղեկություն չունի ինքը։ Նա ամեն բան գիտեր, այսինքն հավատացած էր, որ գիտե։ Եթե, օրինակ՝ Արությունը հարցնում էր երկնային