Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարմինների մասին, արեգակի, լուսնի, աստղերի, տեր հայրը պատասխանում էր, որովհետև Գրիգոր լուսավորիչը և Բարսեղ Կեսարացին մի հարը ու պատասխանով լուծել էին այգ խնդիրը։ Եթե խնդիրը վերաբերում էր այն կյանքին, այդ ավելի պարզ էր տերտերի համար, քան թե այս կյանքը. «արդարոց կյանք հավի֊ Տենուն և մեղավորաց տանջանք հավիտենականյ։ Այսպիսով ահա Արությունը տերտերի բոլոր փիլիսոփայությունը սովորեց, ինքն էլ դարձավ մի փոքրիկ փիլիսոփա, մեծ բաներ գիտցող, փոքրիկ բաներին անտեղյակ։ Հայոց պատմագիրներից ծանոթ չէր տեր հայրը, նա չէր տեսել և ոչ կարդացել Խորենացի, Եղիշե, Փարպեցի, Եզնիկ, Գավիթ և այլն, այդ պատճառով ազգ, հայ, հայրենիք, Հայաստան բառերը Արությունդ։ ականջին չդիպան ոչ մի օր։ Խոսք էր լինում միայն հայոց կրոնի մասին, և տերտերն ասում էր՝ «աշխարհիս երեսին միակ ճշմարիտ կրոնը հայոց կրոնն է, բայց հայերն իրանք անմիաբան այդ են, դրա համար էլ կորցրել են իրանը թագավորությունը։ Հայոց թագավորները շատ գոռոզ են եղել, շատ ամբարտավան, ձիով են եղել գնալիս եկեղեցի։ Անի քաղաքացի։ էնքան գոռոզացել են, որ ծաղրում են եղել բոլոր վարդապետներին։ Ասում են՝ եթե գալիս էր մի երկայնահասակ վարդապետ, նրա առջև դնում էին շատ ցածր գրքակալ, որ վար֊դապետը կռանա, և իրանք ծիօաղեն, իսկ եթե կարճահասակ էր լինում, բարձր գրքակալ էին դնում, որ վարդապետը վեր-վեր ձգվի։ Մեկ անգամ էլ ահա էդ վարդապետներից մինը անիծեց, ու քաղաքը քանդվեց իսկույն երկրաշարժով։ Հիմա էդ քաղաքը կա, բայց ոչ ոք չի կարող բնակիլ այնտեղ, որովհետև «անիծված էր»)։

— Ափսո՜ս,— ասում էր Արությունը, սաստիկ բարկանալով ամբարս ավանություն անոդների վերա և ընկնում էր մի խորին և անբացատրելի տխրության մեջ։

Գ
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Երբ որ Արությունը գնալ-գալով ասաց Մանվելին և հեռացավ, այնուհետև սկսեց երևակայել մի բոլորովին իրան անծանոթ աշխարհ: Նա գիշերը երազում տեսնում էր, որ իբր թե քաղաքումն