Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դանակո՜վ, եղբա՜յր, դանակո՜վ…
— «Այդ լավ ասացիր.
Դանակով կտրեմ,
Ջրումը թրջեմ,
Էլ ցամաք չուտեմ…»

1882


ՊԱՐՏԻԶՊԱՆ

Ամառն է. կարծես կրակ է բարձրանում
Գետնի երեսից և հուրհըրատում.
Ոչ շունն է հաչում, ոչ ճիճին երգում,
Գորտն էլ է լռել, էլ չի կռկըռում։

Ամենքն էլ փախել, հով տեղ են գտել,
Իրանց բներում լռվել պապանձվել.
Միայն մի հատիկ մարգ է երևում,
Խոր ընկած դաշտում, առվի եզերքում։

Կանգնած է մարդը արևի տակին,
Ոտն ու ծունկը բաց, բահը դրած ուսին,
Մի շապիկ միայն ունի նա հագին
Եվ մի սպիտակ թասակ կա գլխին։

— Բայց ի՞նչ մարդ է նա և ի՞նչ է շինում,
Արևի տակին ինչո՞ւ է այրվում։
— Նա պարտիզպան է, պարտեզ է ջրում,
Սեխն ու ձմերուկը այնպես է հասցնում։

1882