Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արավ, կշտիցը հեռացավ, որ ծեծ չուտի, հետո հերս տուն մտավ։ Մի երկու փետ դրավ կրակի վերա, կշտին նստեց ու սկսեց ինքն իրան խոսել։ Ինչ էր խոսում, ես չէի իմանում, երևում էր միայն, որ ինքն իրան շատ էր վիրավորված համարում, որ իր իշխանությունն ուզում են ոտի տակ տալ, որ իրան մարդի տեղ չեն դնում, չեն խոնարհում, չեն հնազանդում առանց ձայն ծպտուն հանելու։ Վերջը խոսքը դեպի մորս դարձրեց:

— Քեզ եմ ասում, ա՜յ կնիկ, դու ի՞նչ իրավունքով ես առանց իմ կամքի աղջիկ նշնում. գիշերվա կեսին էն անպիտանն ի՞նչ ունի մեր հերթի վերա, կարելի է թե մենք մեր տանը մի թաքուն բան ունինք, չենք ուզում, որ աշխարհք իմանա…

«Մերս տեսավ, որ սուս կենալով ավելի կբարկացնե, սկսեց խոսել ու ասաց.

— Ւնչի՞ ես քարացրել սիրտդ, ա՛յ մարդ, ինչի՞ ես մոլորվել, խալխին էլ դու ես խրատում, հիմի ինչի՞ քո գլխին չես խրատում։ Ի՞նչ ես ուզում դու ինձանից, ես քեզ ի՞նչ եմ արել։ Էս գա: էս դու, էս քո աղջիկը, ի՜նչ ուզում ես արա, ո՞վ է քո ձեռիցը բռնում։ Է՜հ, ես կարծում էի, թե ես էլ սրա մերն եմ, որ սա ինչքան որ քոնն է, էնքան էլ իմն է. ինչպես դու, էնպես էլ ես, չենք ուզում, որ սա անբախտ լինի։ Թե որ կուզես, էլի միտք անենք միասին, խելք խելքի տանք, ինչպես որ լավ կլինի մեր աղջկան համար, էնպես անենք։ Հենց համարենք, թե նշնված չէ, նոր ենք ուզում նշնիլ։ Ինձ որ մնա ես Ռոստոմիցը լավ տղա չեմ ճանաչում մեր գեղումը, մեզ մոտիկ, մեր ձեռի տակին, մեր աչքի առաջին, մեր աղջիկն էլ նրան է հավանում, նրան է սիրում։ Դու ինքդ էլ նրանում մի փուտ չես գտնում, հենց ուզում ես, որ անբախտացնես երկուսին էլ…

«Մի խելոք մարդ որ լսի էս խոսքերը, կասի՝ «Մի՞թե էնպես մարդ կգտնվի, որ դրա հակառակ մի բան ասե… թե որ կգտնվի, պետք է որ էդ մարդը շատ հիմար լինի»։ Դու ի՞նչ կասես, Հոռոմսիմ…

— Ես քո հոր մասին մի հազար անգամ լսած կլինեմ իմ հորիցս, թե նրա նման խելոք, ճարտար մարդ չկա մեր գեղերումը,– ասեց Հոռոմսիմը։– Իմ մտքով, պետք է ոչինչ չխոսի, պետք է որ հավանի մորդ ասածին։ Բայց որ իմ հերը լիներ, հենց իրա ձին կքշեր, թեպետ նա էլ հիմար մարդ չէ։ Մեր մարդիկն ամեն բանում խելոք են, բայց մեզ հետ հիմար։ Էդ նրանից է, որ