Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճուտը բաց թողնեմ. մի՛ վախենալ, ես քեզ չեմ փախցնելու, միայն ինձ ասա՛, տեսնեմ դու ո՞ւմ աղջիկն ես, որ էդքան սիրուն ես, անումդ ի՞նչ է, ես քեզ պիտի ուզեմ, ինձ չես հավանո՞ւմ… Աղջիկը նրան պատասխան չի տալիս, այլ միայն ազի՜ ու ամի՜ է կանչում, որ օգնության հասնեն… վերջապես գեղըցիք հասնում են, որ ձեռքիցը խլեն, հենց կարծում են, թե ուզում է փախցնի, բայց Ավետիքը հենց որ նրանց տեսնում է՝ ամաչում է, խելքը գլխին է բերում, ձին նստում, հեռանում…

«Կարմրատակած Հոռոմսիմին որ տեսնում են նրա ախպերքը՝ կատաղում են, ուզում են հասնեն, Ավետիքին գյուլլախորով անեն, բայց նրանց մերն ու կուսը, որ վաղուց աչքադրած են ըլում Ավետիքին, արգելում են նրանց, չեն թողնում որ մի վատ բան ըլի: Ավետիքն էլ իմանում է, թե նա ով է, ով չի, իր մեջ փքվում է, որ էնպես լավ աչք է ունեցել և հենց էն օրը մինից մի մատանի է առնում, տալիս մի պառավի, թե տար նշան տուր: Նշանը սիրով ընդունում են մերն էլ, ախպերքն էլ, միայն նրանց հորեղբայր Արզումանը, որ իրանց տան մեծն էր, շատ ջգրվում է, թե ինչու իրան մարդի տեղ չեն դրել. չեն գնացել մի քանի ալևոր մարդիկ իրանից խնդրել, – թե՝ «ուզում ենք ձեր օջախիցը մի բուռ մոխիր վերցնենք»… Բայց լռում է, որովհետև ժամանակն էնպես էր, որ շունը տիրոջը չէր ճանաչում, գյուլլա էր նրա ջանը, եթե ընդդիմանար…

«Հետո, երբ որ ժամանակը հանդարտվում է, ամենքն էլ քաշվում են իրանց գեղերը, իրանց տները, հարսանիքների ժամանակը որ գալիս է, «ճանփակտրեքի» իրիկունը Ավետիքը մի ոչխար է ուղարկում, վերջն ինքն էլ է գնում, որ տեսնի ինչ պիտի տա: Հացը որ ուտում են, պրծնում, ասում է՝ «Դե ասեցե՛ք, ի՜նչ պիտի տամ»: Ախպերքն ասում են՝ «Մենք քեզանից ոչինչ չենք ուզում, աստծու տվածիցը մենք ամեն բան էլ ունինք, կիսին չենք արժանի, մեր քվորը չենք ծախիլ: Մենք էլ, է՜հ, որքան կարող ենք, մեր քվորը չենք զրկիլ»:

«Բիձա Արզումանը, որ Ավետիքի արարմունքը դեռ չէր մարսել, հիմի էլ արխայինն էր ընկել, աչքերը մեկ էնպես ոլորում է իր ախպոր տղերանց վերա, որ նրանք քիչ է մնում, թե պատերից կպչեն:

— Դուք ո՞վ եք,— ասում է,— ո՞ւմ շունն եք, ի՞նչ իշխանություն ունիք, որ մեջ եք ընկնում աղջիկ մարդու տալիս, որ