Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավետիքը մթնումը խանչալն աղամ-աղամ է անում, դիպչում է շներին, առյուծի պես կծատողները կլանչելով վեր են թափվում։


Արզումանը, որ իր ամեն մի կծոտողին մի սուրու ոչխարի հետ չէր փոխիլ, երբ որ տեսնում է կտրտած, վեր ածած, էն սհաթին հրամայում է իրանց թուրք նոքարներին, որ ձիաները թամքեն։ Ասում է՝ «Ես աղջիկը կտանեմ Շորագյալու թոսովներումը մարդի կտամ կամ թե չէ՝ կտանեմ ջուրը կգցեմ, էդ գազան մարդասպանին չեմ տալ»… Տան մեծն ինքն էր, ով կհամարձակեր նրա ձեոքիցը բռնել։ Ասելն ու անելը մեկ է անում։ Մոտ կես գիշերին նրանք ճամփա են ընկնում թե չէ՝ մեկը գնում է Ավետիքին իմաց տալիս. «Քու տունը քանդվի, ասում է, վե՛ր կաց, նշանածիդ փախցրին»: Էս որ լսում է քնաթաթախ Ավետիքը, փափախն էլ է մոռանում, տրխնին էլ, դուս է ընկնում գժվածի նման շապկանց, ոտ ու գլուխը բաց, էն ցուրտ կես գիշերին, վազում է մի քանի տան հերթից իմաց է տալիս իր ընկեր տղերանցը, հասեք, ասում է, նշանածս ձեռիցս խլում են։ Մինչև նրանք վեր կկենային, թվանքի աղզոթուն, բանին մտիկ կանեին, Ավետիքը վազում է, գոմիցը տկլոր ձին դուրս քաշում, նստում ու դուրս թռչում գեղամիջովը։ Թռած տեղը ձեռքը գցում է ու մի չափարի միջից մի մեծ բհիր է հանում, որ նրանց հասնելն ու մի երկու թուրք նոքարի խփելը մեկ է անում։ Հենց որ նրանք վեր են ընկնում, «վայ մեռա» կանչում, մեկէլները փախչում են ցաքուտումը թաք կենում։ Մեկ էլ որ բհիրն ուզում է վրա բերի Արզումանի գլխին, Հոռոմսիմը, որ նրա թարքին նստած է ըլում, թռչում է Ավետիքի շլնքովը կախ ընկնում, «Քեզ մատաղ, ասում է, արյուն մի՛ անիլ»։ Ավետիքն էլ բարձրացնում է Հոռոմսիմին, դնում է իրա թարքին, ետ դառնում։ Հենց էդ միջոցին նրա ընկերներն էլ ասլանների պես դուրս են թափվում մերուցը, որը ձիով, որը ոտով՝ «հա՜յ ո՞րտեղ է, հա՜յ ու՞ր է», կանչում… Ավետիքը նրանց հանդարտեցնում է, չի թողնում, որ Արզումանին դիպչեն։ Ասում է, որ էն թուրքերին էլ վերցնեն տանեն, որ մի վնաս չըլի։ Նրանք էլ՝ որը չուխեն է տալիս Ավետիքին, որ չմրսի, որն իր փափախն է դնում նրա գլխին… Մի շաբաթ էր դիփ սրա վրա էին խոսում, հետո շուտ արին պսակեցին, որ գեղըցիք մի քիչ հանդարտվեն։ Ա՜յ ինչպես է ուզել նա էդ աղջիկը, Սոփո ջան», վերջացրեց Օվակիմը ծիծաղելով։

- Մաշ դուն ասում իս, կնիկը նրանց համար գրոշ չարժե․․․ Լավ կավի գաղաափաին էլի սարքում կնկա համար …