Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը՝ տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր:

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինին,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը:

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր:

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում:

1882

ՋԱՂԱՑՊԱՆԻ ՆՆՋԱՐԱՆԸ

Երեք-֊չորս հատ ջաղացաքար
Կարգով շարված պտըտվում են,
Իրանց ահեղ գռգըռոցով
Ամբողջ շենքը դղըրդում են.

Չախչախների չըխչըխկոցից
Մարդի ականջ խլանում է.
Իսկ ջաղացպանն ալրաթաթախ.
Խոր քունն ընկած խըռըմփում է: