Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ռիցս խլես։ Հետո՞, քո հերն էլ համաձայն կլինի՞ այդ բանին, գիտես, նրա համար քաղաքը մի սարսափելի բան է։

— Ես իմ հորը կհամաձայնեցնեմ։

— Լավ, որդի, ես հո չկամություն չեմ անում։ Ես Արությունին որդու պես եմ պահել. ես ինքս էլ եմ ուզում, որ լավ ուսում առնի, լավ տղա, խելոք տղա դառնա.— ասաց տեր հայրը և ապա դառնալով Արությունին՝ հարցրեց.

— Արություն, որդի, ուզո՞ւմ ես մնալ։

— Հա՛,— ասաց Արությունն ամաչելով։

— Լա՛վ, որդի… դե խելոք կաց, առավոտ, իրիկուն ժամ գնա՛, ժամ ասա, անառակ տղոց հետ ընկերություն չանես, կոճի չխաղաս, չգնաս Քռումը լողանալու կամ Օրթաճալա՝ ման գալու։ Դո՛ւ գիտես, ինձ չամաչացնես, էնպես արա, որ մի ժամանակ ես էլ պարծենամ։ Ինձ շուտ-շուտ նամակ գրիր, մի նեղություն ունենաս, ինձ հայտնիր։ Մնա՛ս խաղաղությամբ, տեր ընդ քեզ։

Արությունը համբուրեց տեր հոր աջը, տերտերն էլ նրա գլխին մի «պահպանիչ» ասաց և բոլորին խաղաղությունն մաղթելով, դուրս գնաց…

Վերջ աոաջին գրքույկի