Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն թվում են էդպես, մարդը չպիտի վախենա, թե որ վախեցավ, նրա բանը պրծած է։ Վերջը մոտենում են, բայց չեն կարողանում խազից անց կենալ։ Ուրեմն սատանեքն էլ են վախենում ոչինչ բանից։ Գետնի վրա փետով քաշած հասարակ գիծը մի անպաշարելի բերդի տեղ է բռնում միջի նստած խորամանկ մարդու համար։ Մոտեցող դևերն այնքան դաժան, այնքան զարհուրելի ու սոսկալի դեմքով են երևում, որ մարդ ինչքան երևակայե, նրանից ավելի սարսափելի պատկեր չի կարող ստեղծել։ Մարդը չպիտի վախենա, գլուխը չպիտի բարձրացնե, աղոթքի կարդալը չպետք է դադարեցնե։ Սոսկալի դևերը երբ որ ոչ մի կերպով չեն կարողանում վախեցնել, փոխում են իրենց դեմքերը, և հրեշական կերպարանքները դիմակի պես մի կողմ են ընկնում, և տակիցը դուրս է գալիս ամենաչքնաղ աղջկա պատկերը։ Լեզու պետք է, որ հիմի նկարագրե էդ աննման գեղեցկությունը։ Գեղեցկուհին շատ գեղեցիկ է, բայց շատ էլ պարկեշտ չէ։ Նա թույլ է տալիս իրան ասելու ամեն խոսք, իհարկե հաճոյական, ականջի դյուրեկան, սիրաշարժ. նա գործ է դնում անպարկեշտ ձևեր, բայց երիտասարդ մարդուն շատ հաճելի. մեկ խոսքով՝ եթե հողեղեն մի գեղեցիկ կնիկարմատ կարող է խաբել ումը կամենա, ի՞նչ կանե ուրեմն սատանան ինքը, քանի որ ուրիշներին էլ ինքն է սովորեցնում խաբելու կերպը։ Բայց մարդը չպետք է խաբվի… Վերջր, երբ որ ամեն հնար գործ են դնում ու չեն կարողանում մարդուն խաբել, իսկ նա իր աղոթքով նրանց տանջում, չարչարում է ավելի, քան թե դժոխքի կրակր, այնուհետև չոքում են նրա աոաջին, աղ ու հաց բերում մեջտեղ, նրանով երդվում, թե՝ այսուհետև մենք քո ծաոաներն ենք, երբ որ կանչես մոտդ, պատրաստ ենք, ինչ որ հրամայես, պատրաստ ենք կատարելու։ Մարդը սատանաներից երդմնագիր է առնում և արձակում նրանց։

Հիմա դու ինձ ասա, Մանվել, մեկ մարդ որ բոլոր դևերի զո- րությունը իր կողմը չինի քաշած. ի՞նչ չի կարող անել այնուհետև։ Սա է հրաշագործության աղբյուրը, հիմքը, քանի որ սրան հավատում է ժողովուրդը, բոլոր մնացածները չնչին բաներ են։ Սատանան ի՞նչ չի անիլ, պրծավ գնաց։

Այնուհետև հավատում են, որ այսինչ ջինդարը իր երկենացրած եղունգի վրա մի քանի խազ է քաշում թե չէ, ով ինչ արած է լինում, իսկույն ասում է։ Եղունգն էլ մի խորամանկ տնտեսություն է. հնարագետ ջինդարի համար, էլ թղթի ծախս չի անիլ։ Նա, ասում