Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բան չի թողել մեր հանդին։
- Ա՜յ խոտ հարող, ասա տեսնենք,
Դու ի՞նչպես ես խոտ հարում։
- Այսպես ահա, լա՛վ նայեցեք,
Ես այսպես եմ խոտ հարում—
Հե՜պ, հո՜պ,
Հե՜պ, հո պ։
- Ա՛խ, ի՜նչ լավ է, եկեք սովրենք,
Մենք էլ այսպես խոտ հարենք–
Հե՜պ, հո՜պ,
Հե՜պ, հո՜պ։

♦♦♦

Ահա՛ եկավ մեր հնձողը,
Ձեոքին փայտե մատնոցներ,
Պատրաստել է սուր մանգաղը,
Պետք է հնձե մեր արտեր:
— Հնձո՛ղ եղբայր, ասա տեսնենք,
Դու ի՞նչպես ես հունձ անում։
— Այսպե՜ս ահա, լա՛վ նայեցեք,
Ես այսպես եմ հունձ անում—
Հե՜պ, հո՜պ, հե՜պ,
Հե՜պ, հո՜պ, հե՜պ,
— Ա՜խ, ի՜նչ լավ է, եկեք սովրենք,
Մենք էլ այսպես հունձ անենք,
Հե՜պ, հո՜պ, հե՜պ։
Հե՜պ, հո՜պ, հե՜պ։

1682