Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բայց էդ ի՞նչ տեսակ խաղեր են, էդ որ ասում ես… Ի՞նչ ասեցի՞ր…

— Ավալ-ախըր։

— Հա՛, հա՛, ավալ֊ախըր… դրանք ի՞նչ բաներ են, մեկ մեզ հասկացրու։ Օսանա, Հոռոմսիմ, ականջ դրեք, ականջ դրեք, Արությունը պիտի մեզ աշըղների ճարտասանությունը սովրեցնե։ Դե մեկ ասա, Արություն, տեսնենք էդ ի՞նչ բաներ են։

— Ավալ-ախըր բառը թուրքերեն է, կնշանակե սկզբնավերջ. էսպես խաղի բոլոր տողերի սկզբի ու վերջի տառը միևնույնը սլետք է լինի։ Օրինակ՝

Ջհալ իքյան ջաննաթ թափտըմ ջաննաթ թաջ,
Ջան գյալդի օ սահաթտա յասար աջ,
Ջովրաթ օվեդանդըմ, ջանդա չաքտըմ ջան-նաթ
թաջ,
Ջըհադ օլդում ջամալընա յաս արաջ։

Ջանըմ ղա վար ջյուքյամ, չոխ վար յանար գյուջ,
Ջամջափա աթեշտա չոխ վար յանար գյուջ,
Ջաննաթ գյազար Քյուչուկ -- Նովա յանար գյուջ,
Ջամ էյլադըմ, փեշամ օլղի յա սարաջ։

— Սպասիր, սպասիր, Արություն, ես ոչ մի բան չեմ հասկանում, հենց բերանս բաց մտիկ եմ տալիս…

— Ո՞վ է հասկանում, որ դու հասկանաս։ Մեր աշըղները իրանց բոլոր խաղերը՝ բացի խրատականից՝ էնպես են շինում, որ ոչով չհասկանա։ Հենց էդ չհասկանալն է, որ զարմացնում է մեր ժողովրդին, նրանք զմայլում են, հիանում են էդպես խաղերիցը։ Ի՜նչ լա՜վ է ասել. ինչ խո՜րն է ասել… էսպես հիացնում են մեկ մեկու։ Բայց ինչի՞դ է պետք. դու տեսնում ես, որ սա ջիմ ավալ-ախըր էյ այսինքն բոլոր տողերի սկիզբն էլ, վերջն էլ ջե տառն է։ Ասողն էլ հայ է, արհեստով սարաջ, թամքը կարող, էնդուր է ասում «ջամ էյլադըմ, փեշամ օլդի յա սարաջ»: Հիմի տես Նախշունյանցի ասածը, որ հայերեն է և հասկանալի, բայց էլի ջե ավալ–ախըր է։

Ջավահիր, նազիվան նազանի,
       սիրով ինձ անիս իլլաջ,
Ջիգարս էշխեմեդ վաովիլ է,
       ռահմով ինձ անիս իլլաջ,
Ջհուդ խոմ չի՞ս, ա՜յ բեմուրվաթ,