Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ո՞ւր թողիր այլոց մոհտաջ,
Ջաղա տալովդ բեզար եկա,
վախտով ինձ անիս իլլաջ։
Ջիվան ջան իս, աննման իս,
մանուշակ իս կապած փունջ,
Ջուխտ աչքիրդ է վառ չամ-չրաղ
նահախ ո՞ւր իս մանում քունջ,
Ջուռաթ արա մեկ իզրար տուր,
մի լինիր համեշա մունջ,
Ջունուն իմ սաստիկ սերիցդ
շուտով ինձ անիս իլլաջ։
Ջհել ժամանակս իմ խնդրում,
քանի ծառ իմ դալար, գեջ,
Ջահտ արա սիրով հաստատվինք,
շուտ գոյանա բար ի մենջ,
Ջանլլաթի պես զաղաբ մի տար,
ինձ մի կարմիր չար, բեվեջ,
Ջանըս խնայիր Նաշխունյանցիս,
քեզմով ինձ անիս իլլաջ…

- Տեսնո՞ւմ եք, Օսանա, Հոռոմսիմ, դիփ ջե է, դիփ,- ասաց Մանվելը։

- Դիփ չէ, Մանվել, միայն տողերի մեկ սկզբի տառը, մեկ էլ վերջի։ Հիմի ականջ դրեք, դիլ թարփանմազն ասեմ։ Դիլ թարփանմազ, կնշանակե «լեզուն չի շարժիլ»։ Էսպես խաղերը պետք է էնպես բառերից լինին շինված, որ ասելիս լեզուն չշարժի։ Օրինակ․

Բափա ո՞ւմ կա, ում կամում իմ, մե վա՛ է։
Մըգա՞մ քի հաում իմ խափով ու գափով.
Իմ համբավ է խափը, կամը մե վա է,
Կամում իմ քի ուղիղ փափագով բափով։
թի իմ կամում, եկ քոլ կամով, ո՛վ աղա,
Կամում իմ քու բուգով, բուխախով խաղա,
էի իմ կամում եկ հիմա է, կամ վաղ ա,
Կակուղ խումով պահե քիմով ու համով…

— Սպասիր, սպասիր, Արություն,— միջահատեց Մանվելը և սկսեց երգի բառերն արտասանելով փորձել, որ տեսնի իրա՜վ լեզուն չի շարժում ասելիս։ Բափա… բափա… աղա, վաղ ա, խա