Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ազատությո՜ւն կանա՜նց… հա՜֊յե՜ր…– բղավեց Մանվելը։ —Արություն, դու պրծա՞ր քո ոտանավորը:

— Պրծա… հավանեցի՞ր…

— Հրաշալի՜ է, անհա՜տ, աննմա՜ն, էդպես բան միայն դու կարող ես գրել, էլ ուրիշ ոչ ոք. բայց ուրիշի մոտ չկարդաս, թե չէ կծիծաղին. կասեն՝ էս ի՞նչ է. տուտուց֊տուտուց դուրս է տվել գլխիցը․ դեռ պահիր, մի ժամանակ պետք կգա. հիմա մենք շատ խելոք բան էլ որ ասենք, խելոք մարզիկն անգամ չեն հավանիր կասեն… է՜հ, ինչի՞դ է պետք, թող ինչ ուզում են՝ ասեն, դու քո ձին քշիր, հալբաթ մեկ էլ մեր մորուքը կբսնի, մեր խոսքն էլ անց կկենա…

Հիմա ականջ դրեք, ես պիտի սոլփրեն օրհնեմ աշըղի օրհնանքով.

Երեք հարյուր տասնութ հայրապետք,
Քսանըչորս մարգարեք,
Տասներկու աոաքյալք,
Տասը պատվիրանք,
Ինն դաս հրեշտակք,
Ութ կանոն սաղմոսք,
Յոթնանուն սուրբ Կարապետ,
Վեցթևյան սերովբեք,
Հինգ նավակատիք,
Ձորս գլուխ Ավետարանը,
Երեք՝ երրորդությունը,
Երկու երկինք ֊ գետինքը,
Մեկ՝ ստեղծող աստվածը,
Ձեր տուն ու բնակարանն օրհնի,
Ձեր հանդ ու հանդաստանն օրհնի,
Ձեր արտ ու այգեստանն օրհնի,
Ձեր տաքար ու հնձանն օրհնի,
Ձեր կեռ ու գութանն օրհնի,
Ձեր կով ու կթանն օրհնի,
Ձեր օջախը շեն պահի, ա՜մմեն։

Դե վե՛ր կաց, Հոռոմսիմ, սուփրեն շե՜ն արա,— ասաց Մանվելը և սկսեց երգել.

Ինձ համար չէ գարնան գալը,
Ինձ համար չէ ծառի ձաղկիչը,
Ուրախության սրտի գրգիռը