Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդեն բոլոր հեռավոր և մոտավոր ուխտավորները, հայերը, վրացիքը, հույները և թուրքերը միասին խառնված կազմել էին մի խուռն բազմության։ Երեում էին բազմաթիվ վրաններ, փուրգոններ, տարանտասներ, սայլեր, ձիաներ, փալանած եզներ, մատաղ անելու համար հոտերով ոչխարներ, գինով լիքը տակառներ, տկեր, մեշոկներով, չվալներով, թաբախներով, կթոցներով մրդեղեններ…

Քիչ-քիչ մութը վրա հասավ, կրակները, խարույկները վառվեցան բարձր ալիքներով և օդասլաց հրետներն սկսեցին մինը քան մյուսն ավելի բարձրանալ և մթնոլորտը զարդարել նորատեսակ վայր ընկնող աստղերով Ժամկոչը, որ տարին մի անգամ է միայն երևում այստեղ իր զանգակի հետ միասին, հնչեցնում էր անընդհատ եկեղեցու քաղցրաձայն զանգակը, որ մեծ տպավորություն էր գործում ուխտավորների այն մեծ մասի վրա, որոնք միշտ անտառ¬ րում մեծանալով՝ զանգակի ձայն տարիներով չեն լսում…

Մյուս օրը՝ շաբաթ առավոտը՝ որ նոյեմբերի տասն էր լուսանում, ամբո՛ղջ բլրակը շաղախվել էր մատաղի արյունով, էլ ոտք գնելու տեղ չկար։ Համբուրողները մի օձապտույտ կեռումեռ ճանապարհով վերև ու ներքև էին անում՝ անդադար իրար սեղմելով։ Տերտերները չէին կարողանում «Փարատյա զցավս և «պահպանիչ» հասցնել, մնացել էին քրտնքի մեջ կորած։ Խեղճ կարգավորները կարծես երեք մանկանը գերերը լինեին կատարում ս. Գեորգիփոքրիկ մատուռաձև շինության մեջ, որի ներսի պատերին անհամար մոմեր վառելով վերափոխել էին մի բաբելոնյան հնոցի։ Եկեղեցու մեջ սուգ ու շիվան էին անում ջերմեռանդ ուխտավորները իրանց աղերսալի մաղթանքներով, որ բարձրաձայն խնդրում էին սուրբ Գևորգից, իսկ դուրսը միևնույն ուխտավորները մեծ ուրախության և զվարճության մեջ էին։ Խնդում, ծիծաղ, հռհռոց, քրքըջոց, գգվանք, պաչպչոց… Մեկ տեղ կպչում էին ըմբիշները, մյուստեղ պար էին գալիս, մի ուրիշ տեղ խաղեր ու օյիններ սարքում։ Մեկ խոսքով՝ զուռնա, դհոզ, դահիրա, նաղարա, սազ, թառ, սանթուր, չոնգուր, խաղ, տազ, պար, իրար հետ խառնված՝ խրտնեցնում էին գիծ գոմեշներին և քուռակներին, որոնք պլշած դուրս էին ընկնում, տրտինգ տալիս, փախչում, կնիկ, երեխա ոտի տակ զրուցում, մուրազներին հասցնում։ Աբելն էլ իր տասը կանգուն երկայնությամբ փայտե ոտներին սպիտակ վարտիք հագցրած, խաղում էր նրանց վրա, խաղցնելով մատնեքին հագցրած չխկչխկան պղնձեմատնոցները, և երբ հոգնում էր, ձեռքն էր առնում իր աշակերտի