Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շլինքը ձգած, կլոր ու մեջտեղը ծակ թաղիքը և նրան զանազան գլխարկի և տալով ցույց էր տալիս, թե որտեղ ինչ տեսակ գդակ են ծածկում։ Երբ որ իջնում էր փայտե ոտներից, գետնի վրա ցույց էր տալիս իր ճարպկությունը մարմնավարժական խաղերի մեջ, օրինակ՝ ման էր գալիս գլխիվայր անգնած ձեռքերով և զանազան ոստյուններ անում ետ ու առաջ գլխիվայր շրջվելով և այլ աչս տեսակ ձևեր, որից հետո ձեռնածություն էլ էր անում, այսինքն ֆոկուսներ, որից հասարակ ժողովուրդը շատ էր զարմանում և աչքակապություն էր համարում ու կախարդական զորությամբ արած մի բան։ Ավելի զարմանալի էին մի շիրակացի երիտասարդի կատարած խաղերը։ Նա լարախաղաց էր. պարանի վրա սովորական ճարպիկությունները կատարելուց հետո գետնի վրա ցույց տըվավ մի ավելի հրաշալի տեսարան։ Նա սկսեց տեղն ու տեղը պտույտ գալ այնպես արաղ, ինչպես մի ճախարակի անիվ, և այդ պտույտը տևեց այնքան ժամանակ, մինչև որ կարձակեր իր երկու հատ օսմանցուի ղբոլնի և բաճկոնակի բազմաթիվ կոհակները։ Նույն պտույտի ժամանակ, նա երկու սուր դաշույններ ձեռքն առած՝ նրանց ծայրերը դնում էր աչքերի աղբյուրների վրա, քթումը, ականջներումը, որից հետո կանգնում էր նույն դաշույնների սուր բերանի վրա բոկոտն և կոտրտվելով խաղցնում ձեռները իր պղնձե մատնոցները չխկչխկացնելով։ Նա անթիվ թլիսմներ ուներ կարած իր վրա, և ժողովուրդը նրա այդ զարմանալի ճարպկությունը վերագրում էր թլիսմների զորությանը։

Թիֆլիզի զվարճասեր րիտասարդներն էլ, որ հատուկ այդ օրվա համար լավ ձի աներ են վարձում, նոր շորեր առնում, զուգվում, զարդարվում արծաթապատ զենքերով, թեև չեն իմանում նրանց գործածելը, խառնվել էին ջրիդի հանդեսի մեջ, որ կատարվում էր ուխտատեղի ստորոտում մի ընդարձակ դաշտի վրա։ Ջրիդ խաղացոզները երկու մասի էին բաժանված և կանգնած դեմ աո դեմ։ Մի մասում էին հայերը, մեծ մասամբ շոլլավերցիք և խաչենցիք, իսկ մյուս մասումը՝ Բորչալուի թուրքերը։ Հայերը հետզհետե տաքանալով՝ կատաղեցրին թուրքերին և խաղը վերջացրին սովորական դիպվածները կատարելուց հետո, այսինքն, բանը կռվի հասցրին, շատ գլուխներ պաաոեցին, մինչև գավառապետն ու մողրովը իրանց ղազախներով մեջ ընկան և մի կերպ խաղաղացրին վիրավորվածներին, որոնք լռեցին միայն այն հուսով, որ մյուս տարին կառնեն իրանց վրեժը…