Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ջուրը կըխհղդե, կրակը կայրե,
Ով այս չըգիտե, թող նա փորձ անե։
Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,
Թե՛ երկրիս վըրա և թե՛ երկնքում.
Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,
Մեծ ուժ կըգտնես ամենի մեջ էլ.
Թե՛ փոքրիկ միջատ, թե՛ ուղտ ահագին,
Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին։
Կա և խելքի ուժ, ինչպես և սրտի,
Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.
Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,
Եթե մասներում միություն չըկա.
Մասներն իրար հետ երբ սերտ կապ ունին,
Նըրանք անկասկած ուժով կըլինին.
Այսպես շատ անհատ երբ որ միանան,
Մեծ և չափազանց մեծ ուժ կըստանան.
Մեզ լավ օրինակ մրջիմն ու մեղուն,
Թե նրանք խմբով ինչեր են անում,
Նրանց պես եթե մարդիկ միանան,
Լեռներ կըշրջեն, եթե կամենան.
Եվ ի՛նչքան լճեր, ի՛նչքան ջրանցքներ
Միացած ուժով կարող են շինել:
Ես քո տերության ցրված ուժերը,
Ինչպես ցախավլիդ ճկուն, ճղները,
Ամուր կապերով կապած կըպահեմ,
Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ.
Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,
Տեսե՛ք ավելը ինչպես կըկոտրեմ»։
Եվ այս ասելով՝ նա վեր է առնում,
Ավլի կապերը քանդում, արձակում,
Ճըկուն ճղները վերցնում է հատ-հատ,
Ամենի առջև կոտրտում զատ-զատ ։
— Ապրի՜ս, որդյա՛կս,— ասում է հայրը,—
Քե՜զ է արժանի իմ թագն ու գահը:
Գրկում է որդուն, ճակատից պաչում,
Եվ թագն իր ձեռքով գլխին է դնում։
— Տեսե՜ք,— ասում է մյուս– եղբայրներին,—