Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նը։ Նա տեսավ, որ ոչ ոք իրան խելոք չի համարում, ինքնապաշտպանության դիրք բռնեց, սկսեց ինքն իրան գովել, իրան խելոք համարել, իսկ բոլոր մնացածներին՝ մանավանդ իր հորը՝ անխելք և հիմար Այս մի անակնկալ հարված էր, մի սաստիկ զարկ, որ չէր կարող տանել ոչ մի հայր, ուր մնաց թե Ավետիքը։

— Սա իմ տղան չէ,— ասաց Ավետիքն իր կնոջը։

— Թե որ քո տղան չէ,— ասաց կինը այնպիսի մի ձայնով, որ ազատ չէր երկյուղի ազդեցությունից,— թե որ քո տղան չէ՜, հապա ինչու է քեզ նման անկոտրում, քեզ նման իր ասածի…

— Դրա մեղավորը դու ես, դու գովում ես իրան, նա էլ երես է առնում, էլ հետը խոսել չի լինում։

— Ինչո՞ւ չեմ գովիլ, աչքումս մազ է բսնել մինչև նա մեկ սև ու սպիտակ է սովորել, ո՞վ է նրանից ուսումով, նրանից շնորհքով:

— Մեկ դու ես շնորհքով, մեկ էլ նա։ Մի երկու տավար է տանում հանդ, կեսն է ետ բերում, էդ չէ շնորհքը…

— Թե որ ուզում էիր տավարած շինես, էլ ո՞ւր էիր կարդացնել տալիս, ո՞վ է անում իր չսիրած բանը, որ նա անի. նրա ուշքն ու միտքը իր գրի, իր ուսումի վրա է, ուրիշ ոչ մի բան նրա աչքին չի երևում. շատերն են ուզում, որ նրա պես որդի ունենան, բայց աստված նրանց թողած՝ քեզ է տվել…

— Ինչի՞, ես ի՞նչ եմ արել նրան, աչքը հո չե՞մ հանել, ինչքան կարողացել եմ, ուսում եմ տվել, էլ ի՞նչ է ուզում ինձանից։

— Էն է ուզում, որ ասում է, ես իմ կարդալս, իմ ուսումս դեռ չեմ վերջացրել. ինձ օգնեցեք, ասում է, մինչև և իմ ուսումս ավարտեմ…

— Ա՞ կնիկ, քո խելքն էլ էնքան է կտրում, ինչքան նրանը։ Ուսումը կավարտվի՞, ի՞նչ ես խոսում։ Ուսումը որ կա, մի ծով է, ոչով չի կարող նրան հատացնիլ. ամեն մարդ ինչ աման որ ունի, էնքան կհանի նրանից։ Հիմա դրա ամանը որ լցվել է, ես ի՞նչ մեղավոր եմ: Թող մեծ աման էր ունեցել, մեծ ուսում էլ կստանար։ Վերջապես ես աղա չեմ, փողատեր չեմ, ինչքան իմ կարողությունս ինձ (ծույլ է տվել, ես էլ իմ որդուն էնքան եմ ուսում ավել, ավելի կարողություն չունիմ։ Մեր գեղումը ո՞ր հայրն է՝ ինձ չափ չասես իմ կիսի չափ ուսում տվել իր որդուն…

― Դու որ ուզենաս, դեռ էլի կարող ես օգնել, նրա մի տարվա: