Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, երկու հարյուր մանեթով է առնված։ Թող վկա լինին էս քեթխուդաները։ Բայը եթե կհաղթեմ, որ աստուծով հույս ունիմ, այն ժամանակ, ինչպես աշըղների օրենքն է, դու քո սազը մեծահոգությամբ ինձ կտաս։

Աշըղ. Շատ լավ, հույժ բարի։ Բայց դու աշըղների կանոնը գիտե՞ս. դու գիտե՞ս, որ սկզբի ասելու իրավունքն իմն է, որովհետև դո՛ւ ես եկել ինձ մոտ, դու ես ուզում սազը ձեռքիցս առնել, որ երազումդ էլ չես տեսնիլ:

Արություն. Գիտեմ, գիտեմ, բոլոր կանոնները գիտեմ, կարող ես սկսել։

— Չէ՛, աշըղիս վախեցրի,— ասաց Արությունն իր մտքումը։

Հարցրին մեկ մեկի անուն, աշըղն ասաց, որ իր աշըղական անունը Շոհլայի է։ Արությունն էլ իր անունը փոխեց, ասելով՝ իմ անունն էլ Քերոբե է։ Արությունն իր մահակը սազի ձևով բռնեց և ծունկ չոքեց աշըղի դիմացը։ Սկսեցին առաջ ու առաջ խաղով պարծենալ: Բայց որովհետև սկզբի ասելու իրավունքն աշըղինն էր, նա առաջ սկսեց. Արությունը պարտավոր էր հետևել նրա խաղի «ղաֆիային», որ նշանակում է դուռն։ Աշըղական խաղի բոլոր տներն մեկ դռնով պետք է դուրս գան, այսինքն՝ մի հանգի վերջավորությունով: Արությունն ևս պետք է նույն հանգի վերջ տար իր տներին, ինչ հանգի որ վերջացներ աշըղը, եթե ամ՝ ամ, եթե ան՝ ան, եթե ազ՝ ազ, և այլն։

Շոհլայի

Ընդունիր ողջույնըս պատանի,
Համարձակ քաջ պես դուրս արի մեյդան,
Թող չելնե ասպարեզ, ով շնորհք չունի,
Աշրղ անուն տալը նրան չէ արժան։


Քերոբե

Կընդունեմ ողջույնդ, պատվելի վարպետ
Եվ կըտամ խոսքերիդ մեկ-մեկ պատասխան,
Չեմ մնալ քո առջև բթամիտ, անգետ.
Համարձակ կանգնող եմ քո դեմ հանդիման: