Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Շոհլայի

Կանչել եմ անունը Մշու Սուլթանի,
Որ մարդին նամարդին նա մոհդաջ չանի։
Երևի քաջ ինել ղու չես արժանի,
Քեզնից պետք է խլել քո զենք՝ հրացան։


Քերոբե

Քա՞ջ եմ արդյոք թե ոչ, այդ շուտ կտեսնես
Երբ ինքըդ քո զենքից՝ սաղից կրզրկվես,
Զուր ասած խոսքերըդ կրկին ետ կառնես,
Կասես՝ մեղա~ եմ քեզ, ի~նչ արիր, յաման։


Շոհլայի

Իմ ոսկեթել սազին շատերն են հավնել,
Շատերն են քեզ նման խլել ցանկացել,
Բայց իրա՛նք են իրանց սազիցը զրկվել,
Եվ սարսափած փախել մինչև Հնդստան։


Քերոբե

Ես փախչող պտուղ չեմ, բնավ չըկարծես,
Լավ կանես այդ հուսով քեզի չխաբես,
Գիտեմ, որ փախչելու ինքդ սովոր չես,
Բայց հիմա կըփախչես մինչև Չինաստան։


Շոհլայի

Դու որ կաս, բմբուլ ես, ես որ կամ, քար եմ,
Կարծում ես, թե ես էլ քեզ պես անճա՞ր եմ.
Սպասիր, քո առջև մի, թակարդ լարեմ,
Որ դու ընկնիս մեջը ճնճղուկի նման։