Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Քերոբե

Ես թակարդ լարող եմ, թակարդ ընկնող չեմ,
Ինձ ի՛նչ պետք է ասես, որ ես չգտնեմ,
Բայց քո վըրադ այնպես մի քար կշգնեմ,
Որ հենց մնաս տակին այժմ և հավիտյան։

Այստ՛եղ քեթխուաները խնդրում են, որ վերջ տան պարծենալուն և իրանց ինքնագովությանը, ասելով՝

- Դրան վերջ չկա. դու կասես, նա կասի, մինչև որ պրծնեք, աստվածանից իրեք խնձոր վեր կընկնի, որ ասենք՝ մեկն ասողին, մեկը՝ լսողին։ Շուտ արեք, թե բան ունիք ասելու, ասացեք, տեսնենք ո՛րդ եք հաղթվում, որդ՝ չէ։


Շոհլայի

Դուր շատ եք վուզում, թող լինի այդպես,
Սրա պես պարծեցողին չեմ անիլ անտես,
Աշըղ Շոհլային եմ, գիտուն, սիրատես,
Կյանքումս չեմ եղել ցածրոգի, անբան..

Քերոբե

Քո բոլոր գիտությունդ ինձ վաղուց է հայտ,
Մի՛ նայիր, որ սազի տեղ ձեոքումս է փայտ.
Անբախտ Քերոբեն եմ, աշըղ եմ անհայտ,
Ո՜հ թև այսպես մնամ մինչև օրն իմ մահվան…

Ինքնագովությանը, ըստ սովորության, հետևեց հարց ու պատասխանը, որով պիտի երևեր հաղթողն ու հաղթվողը։

Շոհլայի

Լսի՛ր թե գիտուն ես, ո՛վ քաջ ձևացող,
Այն ո՞վ էր, որ աղբյուր հանեց ոսկորից.
Այն ի՞նչ պոզավոր էր, որ երեսին ուներ քող․
Ո՞վ է ծնվել երկու անգամ մոր փորից