Եվ քիչ էր մնում, աչքն էր կոխում.
— Էյ, ի՞նչ ես անում,— բախկալը գոռաց
Սաստիկ բարկացած։
— Բա՜… ես հենց իմացա, դու կույր կըլինիս,
Հովիվը ասաց.—
Բայց եթե կույր չես, լավ ես նկատո՜ւմ,
Բա այդ մրգերից ինչի՜ չես ուտում…
ԱՆՎՆԱՍ ՀԱԳՈԻՍՏ
Իմ գլխին պետք է մի թեթև գլխարկ,
Որ ինձ պահպանե ցրտից, արևից,
Թեկուզ ճակատը աննշան լինի,
Այդ վնաս չունի։
Մի բաճկոն է պետք պինդ շալից կարած,
Որ ինձ պահպանե ցրտից, արևից,
Թեկուզ կոճակը ոսկըրից լինի,
Այդ վնաս չունի։
Ոտքերիս համար պետք են կոշիկներ,
Որ ինձ պահպանեն ցրտից, արևից,
Թեկուզ հասարակ և անբիտ լինի,
Այդ վնաս չունի։
Որքա՜ն խեղճեր կան մերկ, ոտաբոբիկ,
Չունին հագնելիք և ոչ ուտելիք.
Ինձ հարկավոր է հասարակ հագնել
Եվ նրանց օգնել։
1884
Եկար բարով,
Երթաս բարով.
Եկեք, երեխե՛ք, եկեք,
Ձեռք ձեռքի տանք, պար բռնենք.
Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/21
Այս էջը հաստատված է